Մերկելն Էրդողանից ԻԼԻՊ-ի հարցում հստակ դիրքորոշում է պահանջել
Международные новостиԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Թուրքիայի պահվածքը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ պայքարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Birgun.net լրատվականը: Մերկելը մեղադրել է Էրդողանին ջիհադիստների փոխարեն իբրև վտանգ Քրդական աշխատավորական կուսակցությանը (PKK) դիտարկելու մեջ:
«Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունը կիմանա իր առանջահերթությունները և կշարժվի դրանց համապատասխան»,- ասել է Մերկելը՝ ընդգծելով, որ Անկարայի տեսնակյունից պետք է մեծ նշանակություն ունենա ԻԼԻՊ-ի դեմ պայքարը: Ընդգծելով, որ իրադրությունը չափազանց խառն է՝ կանցլերը հավելել է, որ Թուրքիայի դիրքորոշումը մեծապես ազդում և վնասում է նաև Գերմանիային: