Ռեփեր Tyga–ն խայտառակել է Քայլի Ջեններին
LifestyleՌեփեր Tyga–ն անհարմար իրավիճակի մեջ է հայտնվել։
Վերջերս Tyga–ն ուզում էր ոսկյա շղթա եւ ժամացույց գնել, որոնք արժեին 200 հազար դոլար, Հհայտնի Ջեյսոն Արաշեբենի Jason of Beverly Hills ապրանքանիշից (այս բրենդի ոսկյա զարդերը աշխարհում ամենաթանկերից են, ոսկերիչի մոտ պատվերի նվազագույն գինը սկսվում է 100 հազար դոլարից)։

Ոսկերիչի փաստաբանը հանդիպել է ռեփերի հետ, որպեսզի պարզի նրա գնողունակությունը, քանի որ վերջին ժամանակներս երգիչը սկանդալների մեջ է ընկնում՝ կապված տարբեր վարկերի եւ վարձակալած բնակարանների գումարը չվճարելու հետ։
Փաստաբան Բորիս Թրեյզոնի հետ հանդիպմանը Tyga–ն ներկայացել էր բարձր տրամադրությամբ, անգամ լրագրողներին միջնամատ եւ կրակող զենքի ժեստ էր ցույց տվել։ Սակայն, ինսայդերները TMZ–ին հայտնել են, որ փաստաբանի հետ հանդիպմանը ռեփերը նվնվացող երեխայի էր վերածվել։

Ի սկզբանե երաժիշտը ներկայացրել էր իր եկամուտների մասին փաստաթղթերը, բայց երբ փաստաբանը հարցրել էր, թե որքան է ռեփերը ծախսում իր ընկերուհի Քայլի Ջեների վրա, Tyga–ն շփոթվել էր եւ լռել։ Հաղորդվում է, որ ռեփերի եկամուտները չեն համապատասխանում այն նվերներին, որոնք նա մատուցում է Քայլիին եւ որոնք այդ նույն Քայլի Ջենների սոցիալական ցանցերում հասանելի են դառնում հանրությանը։

«Շատ զիլ» Tyga–ն սթրեսի մեջ է ընկել, անսպասելի «կորցրել է հիշողությունը», հայտարարել, թե իրեն շատ վատ է զգում եւ չի կարող շարունակել զրույցը։
Կայքը ենթադրում է, որ ռեփերն ուզում է ոսկերչին մաս–մաս վճարել, ինչը չի գոհացնում վերջինիս։ Փաստաբանը հայտարարել է, որ եթե Tyga–ն կարող է իրեն թույլ տալ Քայլիին ծննդյան օրվա առթիվ Mercedes նվիրել, ուրեմն կարող է եւ վճարել զարդերի համար, իսկ եթե ռեփերը շարունակի պնդել, որ Քայլիին մատուցած նվերները իր ձեռքի գործը չեն, ապա ստացվում է, որ Քայլին ստում է սոցցանցերում։ Ահա այդպիսի հակասական իրավիճակ։

Փաստաբանը նոյեմբերի 1-ին ռեփերին եւ Քայլիին հանդիպում է նշանակել։ Դե ինչ, տեսնենք, թե նրանք ոնց են դուրս գալու իրավիճակից։