Միհրան Հարությունյանի վիրահատությունը բարեհաջող է անցել
СпортՀունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Գերմանիայում վիրահատության է ենթարկվել:
Վիրահատությունը բարեհաջող է անցել:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել մարզական ֆունկցիոներ Արսեն Բադալյանը:
«Վիրահատությունն ավարտված է: Շնորհակալություն բժիշկ Գերդին կատարած աշխատանքի համար: Առջևում վերականգնողական երկարատեւ փուլն է, որը կտևի մի քանի ամիս: Ամեն բան նորմալ է: Նրա վիճակը կայուն է, իրեն լավ է զգում»,- գրել է Բադալյանը:
Միհրան Հարությունյանը Ռիո Դե Ժանեյրոյում կայացած ամառային օլիմպիական խաղերում հանդես էր եկել ուսի վնասվածքով: Նա հասավ եզրափակիչ, որտեղ կողմնակալ մրցավարության հետևանքով պարտվեց և նվաճեց արծաթե մեդալ: