«Հրապարակ». ԲՀԿ ղեկավարի տեսակետն այս անգամ էլ է տրամագծորեն տարբերվում կուսակիցների դիրքորոշումից
Ինչպես եւ սպասվում էր, ԲՀԿ ղեկավարի տեսակետն այս անգամ էլ է տրամագծորեն տարբերվում կուսակիցների դիրքորոշումից: Շարքային ԲՀԿ-ականները մարզային հարթակներից իշխանափոխության խրոխտ կոչեր են անում, իսկ Գագիկ Ծառուկյանն իր շքեղ ու ապահով ապարանքում՝ «կանյաչնիում», խուսափեց պատասխանել քաղաքական հարցերի եւ հատկապես այն մեկին, թե պահանջելո՞ւ է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Գրում է «Հրապարակ»-ը:
Ավելին՝ քաղաքական հարցերի տարափը ԲՀԿ-ական ղեկավարին անհանգստացրին այնքան, որ անգամ մարզական հարցերի առկայության պարագայում ազդարարեց ասուլիսի ավարտը՝ ըստ էության տապալելով ՄՕԿ նախագահ Թոմաս Բախի հետ համատեղ ասուլիսը: Տեսնելով, որ լրագրողներն անհաղորդ են իր հորդորներին, եւ հարցերը ոչ թե «սպորտի զարգացման, աջակցման, մասնակցության, միջոցառումների» վերաբերյալ են, այլ, ինչպես ինքն ասաց, ասուլիսը «սարքում» են «քաղաքական երեկոյի», Ծառուկյանն առաջնորդեց իր հյուրերին, որ արագ-արագ լքեն դահլիճը:
Մինչ քաղաքական հարցերով լրագրողները «կհարամեին» երեկվա միջոցառումը, Ծառուկյանն իրեն թագավոր էր զգում իր վոտչինայում, որի ամեն մետրը պաշտպանվում էր տռզած բազուկներով սափրագլուխների կողմից:
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: