Լուիս Էնրիկե. Մեսին այնպես էր խաղում, կարծես հանդիպումն անցկացվում էր դպրոցական խաղադաշտում
Спорт«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ վստահ հաղթանակը:
«Մեսին վճռորոշ դեր ունեցավ այս հաղթանակում: Նա մասնակցեց հանդիպման բոլոր կարեւոր դրվագներին: Կարեւոր չէ, որ նա նոր է վերականգնվել վնասվածքից: Մեսիի հարցում ոչ ոք կասկածներ չուներ, իսկ ովքեր ունեին, շատ միամիտ են: Լեոն այնպես էր խաղում, կարծես հանդիպումն անցկացվում էր դպրոցական խաղադաշտում:
Մրցակիցը թույլ տվեց մի քանի կոպիտ սխալ, ինչն անթույլատրելի է 2 շատ լավ թիմերի խաղում: Փոքր դետալները վճռեցին խաղի ելքը: Վստահ եմ՝ «Սիթին» կփորձի ռեւանշի հասնել Մանչեսթերում:
Ինչ վերաբերում է Սերխիո Ագուերոյին մեկնարկային կազմում դաշտ դուր չբերելուն, ապա ես չեմ մեկնաբանում կոլեգաներիս որոշումները, առավել եւս՝ ընկերոջս: Եթե Գվարդիոլան նման քայլի էր գնացել, ուրեմն դա լավագույն որոշումն էր»,- մարզիչի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Բարսելոնայում կայացած խաղում կատալոնական ակումբը հաղթել էր 4:0 հաշվով, իսկ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դարձել էր հեթ-տրիկի հեղինակ: