Ереван, 16.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Մեր սերը երբեք չի ծերանա». BlogNews-ի ֆոտոնախագիծը Նորքի տուն-ինտերնատից

Blognews.am-ը գրում է.

Շատ հայկական մի կենաց կա, որը հնչում է բոլոր հարսանիքների ժամանակ՝ «Մի բարձի ծերանաք», և որքան էլ երիտասարդների համար վախեցնող լինի ծերանալու միտքը, սա համարվում է զույգին ուղղված լավագույն բարեմաղթանքը: Մեկ կենացով մաղթում են երկար ապրել և միշտ միասին լինել. հայերիս համար դա մեծ բախտավորություն է:

Ասում են՝ պետք չէ վախենալ ծերանալու մտքից. չէ՞ որ դա մեր կյանքի հետագծի ամենակարևոր ու իմաստուն հատվածն է, դա ապրած տարիները, արածն ու չարածը ի մի բերելու, հիշելու ու վերլուծելու ժամանակն է, և պարզապես ժամանակն է հանգիստ ու առանց մի բան չհասցնելու վախի ապրելու... հատկապես, երբ ձեր կողքին է ձեր կյանքի ընկերը, ամենահավատարիմ մարդն, ում հանդեպ ձեր սերը երբեք չի ծերանում:

BlogNews.am-ը ձեզ է ներկայացնում «Մեր սերը երբեք չի ծերանա» հատուկ ֆոտոնախագիծը, որն իրականացրել ենք Նորքի տուն-ինտերնատում: Ձեզ կծանոթացնենք տուն-ինտերնատում բնակվող ամուսինների հետ:

Տուն-ինտերնատի բնակիչներն արդեն գիտեին, որ իրենց լրագրողներ են հյուր գնալու և անհամբեր մեզ էին սպասում իրենց  փոքրիկ «տներում»: 

Առաջինը հյուընկալվեցինք  72-ամյա Խորեն պապիկի և 66-ամյա Նանուլի տատիկի տանը: Երբ ներս մտանք Նանուլի տատիկն ու կողքի սենյակի հարևանուհին համակարգչի դիմաց նստած երաժշտություն էին լսում:

Փոքրիկ սենյակը շատ համեստ կահավորված էր, ամեն բան խնամքով ու կոկիկ. պատուհանագոգին Նանուլի տատիկի աճեցրած  ծաղիկներն էին, իսկ կողքին՝ գեղեցիկ ծաղկամանի մեջ, տուն-ինտերնատի այգուց Խորեն պապիկի բերած վարդը: Այնքան ջերմ ու լուսավոր էր սենյակը, որ առաջին րոպեներից զգացվում էր, թե ինչքան սեր ու հոգատարություն կա այդ պատերի ներսում:

46 տարվա ամուսինները տուն-ինտերնատ են եկել միասին, նրանք չունեն երեխաներ: Նանուլի տատիկը ժպիտով է հիշում իրենց ծանոթության պատմությունը: Այն ժամանակ Խորեն պապիկը Ջավախքից եկել էր Մցխեթի՝ իր բարեկամներին հյուր, և որոշել էր նրանց օգնությամբ իր համար հարսնացու գտնել: Ոչ ոքի չհավանելով՝ որոշել է հետ վերադառնալ և կայարանում շատ պատահաբար հանդիպել է իր կյանքի միակ սիրուն: Նանուլի տատիկն իր ապագա ամուսնուն տեսել էր իր երազներից մեկում և  հիշելով երազի երիտասարդին՝ սիրահարվել  է առաջին հայացքից: Բայց մայրը դեմ է եղել նրանց հարաբերություններին: 

«Սիրուն ջահել էի՝ խիտ, գանգուր մազերով, գեղեցիկ հագնված, կարմիր փողկապով: Ինձ հենց տեսավ, գժվավ, իրեն ուզող ջահելներ շատ կային, բայց ինձ տեսնելուն պես բոլորին մոռացավ: Մայրը մի ամիս տանջեց ինձ, չէր տալիս աղջկան: Շատ գնացի-եկա, էլի չտվեց: Բայց ես իմ սիրուն հասա ու փախցրեցի Նանուլիս: Մարալ էր, մարալ, ջեյրան, իմ Նանուլը...»:

«Ամենակարևորն ամուսնության մեջ իրար զիջելն է, համբերելը: Վեճերի ժամանակ ամուսիններից մեկը պետք է առաջինը լռի, չհասնի վիրավորելուն և հիշի, որ, միևնույն է, շարունակելու են միասին ապրել, ու հաջորդ վայրկյանին այդ վիրավորանքը կթունավորի ու կխորտակի իրենց կյանքը: Մեկ-մեկ ինձ ջղայնացնում է, բայց ասում եմ՝ լավ, քո ասածն է, կնիկս: Մենք մի ամբողջ 46 տարի, ուս-ուսի տված, իրար ձեռք բռնած ապրում ենք ու դժգոհ չենք մեր ընտրությունից: Արև, ջերմություն և ժպիտ. սա է մեր ամուր ընտանիքի ու սիրո բանաձևը: Ես իմ Նանուլին շատ եմ սիրում, առանց իրեն կյանք չունեմ»:

Նանուլի տատիկը գրանցված է սոցիալական ցանցերում և ակտիվ հետևում է  համացանցային անցուդարձին: Հաճախ է մեկնաբանություններ գրում կայքերում, շփվում է հայ հայտնիներից շատերի հետ և առանձնակի սիրում է Անի Երանյանին, ում ստորագրությունը պահում է իր սիրելի գրքի մեջ: 

Երբ հեռանում էինք սենյակից, Խորեն պապիկը մեզ հրավիրեց իրենց «Ոսկե հարսանիքին»:

«Երեխեք ջան, 4 տարի հետո ոսկե պսակ պիտի անեմ, կգաք...»:

 

Հաջորդ սենյակում բնակվում էին 88-ամյա Հրաչ պապիկն ու 84-ամյա Սառա տատիկը: 17 տարի տուն-ինտերնատում բնակվող Հրաչ պապիկին (Հրաչ Գրիգորյան) շատերն են ճանաչում: Նա զբաղվում է բուսաբուժությամբ,  բազմաթիվ դեղատոմսերի հեղինակ է և շատերն է օգնել հաղթահարել ծանր հիվանդությունները: Զույգը ծանոթացել է տուն-ինտերնատում: 

«Սառան ինսուլտ էր տարել և շաքարային դիաբետ ուներ: Ես էլ ասեցի, որ մասնագիտությամբ բուսաբույժ եմ, կարող եմ օգնել իրեն, խնամել: Որոշեցինք միասին ապրել, իրար թև ու թիկունք լինել: Գնացի  Սառայի մայրիկից խնդրեցի դստեր ձեռքը և ստացա նրա օրհնանքը: Արդեն 5 տարի է՝ Սառան իրեն համեմատաբար լավ է զգում ու չի դժգոհում առողջական վիճակից: Խստորեն հետևում եմ իր առողջությանը, նույնիսկ վերելակից թույլ չեմ տալիս օգտվի, որ աստիճաններով իջնի-բարձրանա, շատ քայլի»,- իրենց ծանոթության մասին պատմում է Հրաչ պապիկը:

«Դե ես արդեն շատ ծեր էի և խմանքի կարիք ունեի: Գայթակղվեցի Հրաչի առաջարկով, որ բժիշկ է ու իմ մասին հոգ կտանի, սիրտս գրավեց: Մեկ վայրկյան անգամ չեմ փոշմանել, որ նրա հետ եմ կյանքս կապել, ինձ լավ եմ զգում: Շատ լավ է խնամում ինձ, նույնիսկ իմ  ճաշն է ինքը եփում, բերում, որ ուտեմ»:

Հարցին՝ արդյոք խանդում է Սառա տատիկին, Հրաչ պապիկը պատասխանեց. «Բա կխանդեմ, ինչ կանեմ, այսպիսի սիրուն կին ունեմ: Առանց իրեն ես ի վիճակի չեմ ապրել, առանց ինձ՝ ինքը»: Բայց  Սառա տատիկի խոսքով՝ ամուսինն ավելի հաճախ է խանդի առիթ տալիս՝ գեղեցիկ կանանց կոմպլիմենտներ անելով: 

Տարեց զույգը երիտասարդներին խորհուրդ տվեց մինչև ամուսնանալը իրար լավ ճանաչել, կայանալ, հասուն մարդ դառնալ, հետո նոր միասին ապրելու և երեխաներ ունենալու որոշում կայացնել: Երեխաները պետք է ծնվեն վեճերից ու անառողջ խոսակցություններից զերծ ընտանիքներում: 

Մյուս գեղեցիկ ու լուսավոր ընտանիքը 83-ամյա Հարություն պապիկինը  և 82-ամյա Անուշ տատիկինն էր: Փոքրիկ ու ջերմ սենյակի  պատերին ամենուր  փակցված էին ամուսինների՝ տարբեր տարիների լուսանկարները:

«Հը՞, Անուշս, պատմե՞մ մեր բոլոր գաղտնիքները,- ժպտալով կնոջն էր նայում Հարություն պապիկը,- Անուշս ինձանից մի փոքր նեղացել է, լավ է եկաք, կբարիշենք»: 

«2009 թվականին ենք եկել ծերանոց, մեկ ամսվա տարբերությամբ: Անուշին մի քանի անգամ մեր այգում հանդիպեցի իր սենյակի հարևանուհիների հետ, զգացի, որ ճաշակով, համեստ ու լավ կին է: Փորձեցի հետը ծանոթանալ, անունն իմացա, հետո մի քանի անգամ էլի փորձեցի հետը խոսել, չխոսեց: Մի քանի անգամ մոտեցա, վերջը խոսեց հետս, ասեցի, որ ուզում եմ միասին ապրենք, խնդրեց՝ գնա մտածի: Ասում եմ՝ այ Անուշ, մեր տարիքում էլ ինչ մտածել, կամ հա, կամ չէ: Սկսեցինք հանդիպել: Հետո տուն-ինտերնատի տնօրենը նկատեց, որ Անուշի սենյակի մոտ եմ հաճախ գնում, մոտենում եմ Անուշին, օգնեց ինձ, համոզեցինք Անուշիս, որ միասին ապրենք ու մեզ սենյակ տրամադրեցին»:

Անուշ տատիկը հուզմունքով է հիշում տուն-ինտերնատից դուրս իր կյանքը. «Ձագ հանեցի, ճուտ դրեցի, կառկառն եկավ, զարկեց տարավ...: Հիմա էլ իրար գտել ենք այստեղ, մի օր ուրախ, մի օր տխուր ապրում ենք: Էլ արձակուրդ էլ չեմ գնում դուրս, իմ տունն էլ, ընտանիքն էլ արդեն այստեղ է»:

Գյումրեցուն հատուկ համով հումորով Հարություն պապին ասում է. «Շատ եմ խանդում իմ անուշ Անուշին: Գիշերը վեր կթռնի, թե մե տղամարդըմ եկել էր ձեռիցս կքաշեր: Այ Անուշ ջան, քո տունը շինվի, ես կողքդ եմ»:

Երբ հրաժեշտ տալիս այս բարի ու լուսավոր տատիկներն ու պապիկները գրկում էին մեզ ու էլի հրավիրում իրենց այցի, հրավիրում պարզապես զրուցելու ու թեյ խմելու, հասկանում էինք,  թե ինչքան քիչ բան է հարկավոր նրանց երջանկացնելու համար, ընդամենը մի քիչ սեր ու ջերմություն...  

 

Հատուկ շնորհակալություն տուն-ինտերնատի հոգեբաններին:

Նյութը՝ Անի Հակոբյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան

35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay