Դոնի Ռոստովում կարկանդակների արագ ուտելու առաջնության հաղթող Է դարձել 20-ամյա Արմեն Երիցյանը
ОбществоԴոնի Ռոստովում անցկացվել Է կարկանդակների արագ ուտելու հերթական առաջնությունը: Պայմանների համաձայն, մասնակիցներից յուրաքանչյուրը պետք Է ուտեր 500-գրամանոց կարկանդակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին: Այս տարի այն պատրաստված Էր հավով ու սնկով: Որպես օգնություն մասնակիցներն ունեին երկու բաժակ ջուր եւ հանդիսականների աջակցությունը:
Մյուսներից ավելի արագ առաջադրանքը կատարել Է բժշկական քոլեջի 20-ամյա ուսանող Արմեն Երիցյանը, որը սահմանել Է առաջնության նոր ռեկորդ՝ 1 րոպե 17 վայրկյան: Անցյալ տարի համանման կարկանդակը կերել Էին 1 րոպե 47 վայրկյանում:
Ամենահետաքրքրականն այն Է, որ հաղթողը նույնիսկ գրանցված չի եղել որպես մրցման մասնակից: Նա եկել Էր որպես հանդիսատես, բայց մրցման մեկնարկից անմիջապես առաջ պարզվել Է, որ սեղանի շուրջ եւս երկու ազատ տեղ կա: Արմենը ռիսկի Է դիմել եւ իր համար անսպասելիորեն հաղթել, թեեւ չԷր նախապատրաստվել մրցմանը, իսկ հաղթանակից երեք ժամ առաջ, իր խոսքով, նույնիսկ կուշտ նախաճաշել Էր: