«Ռեալ Սոլթ Լեյքի» մարզիչ. Յուրա Մովսիսյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով
СпортԱմերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» գլխավոր մարզիչ Ջեֆ Կեսարը պատմել է, թե ինչու է«Կանզաս Սիթիի» դեմ MLS-ի կանոնավոր առաջնության նախավերջին տուրի խաղում շուտ փոխարինել Յուրա Մովսիսյանին: 0:0 հաշվով ավարտված խաղում հայ հարձակվողը մեկնարկային կազմում խաղացել էր 57 րոպե:
«Մովսիսյանը դարձյալ վնասեց կրունկը խաղի ընթացքում, եւ ես որոշեցին փոխարինել ու խնայել նրան: Նա բաց է թողել հերթական մարզումը, քանի որ չենք ցանկանում ծանրաբեռնել ֆուտբոլիստին: Յուրան կմասնակցի հաջորդ մարզմանն ու կկարողանա մեզ օգնել առաջիկա խաղում»,- մարզիչի խոսքը մեջբերում է sltrib.com-ը:
MLS-ի կանոնավոր առաջնության վերջին տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» հոկտեմբերի 24-ին արտագնա հանդիպում է անցկացնելու «Սիթելի» հետ: