«Լրագրողների դպրոցում» դանակահարված Լևոնի վիճակը կայուն է, սակայն կյանքին դեռ վտանգ է սպառնում
ОбществоTert.am-ը գրում է.
Նախօրեի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված 22-ամյա Լևոն Սահակյանի վիճակը ծանր կայուն է՝ շատ փոքր դրական տեղաշարժով։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լևոնի նշանածը՝ Արեգնազ Թովմասյանը:
«Դրականն այն է, որ վիճակը չի վատթարացել, սակայն Լևոնի կյանքին վտանգ է սպառնում: Սրտին է կպել, պիտի սիրտը կծկումներ տա, որ ինքը կարողանա գոյատևել. թոքին էլ է կպել, վերականգնել են, բայց սրտի ֆունկցիան դեռ պիտի վերականգնվի: Բժիշկները ոչ մի բան չեն ասում, ասում են՝ սպասեք, ամեն ինչ իրենից է կախված, ամեն ինչ արվել է»:
Լևոն Սահակյանը մասնագիտությամբ բժիշկ է, իսկ նրա նշանածը՝ Հերիքնազը՝ լրագրող: Tert.am-ի հետ զրույցում վերջինս պատմեց, որ ապրիլից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում լրագրող և դասավանդող է աշխատել Երևանի Թերլեմեզյան 3 հասցեում գտնվող «Պատանի լրագրողների» դպրոցում: Իսկ վիճաբանությունը, Հերիքնազի խոսքով, եղել է աշխատավարձի շուրջ, որը տնօրենը ամիսներ շարունակ չէր վճարել:
Շարունակությունը` այստեղ: