ՄԱԿ-ի հիմնադրամի ներկայացրած 10 փաստը աշխարհում ապրող 10-ամյա աղջնակների մասին
ОбществоՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Աշխարհի բնակչությունը 2016թ.» զեկույցի համաձայն՝ այսօր աշխարհում ապրում է մոտ 60 միլիոն 10-ամյա աղջիկ: Նրանց գրեթե 35 միլիոնն ապրում է տղամարդկանց և կանանց միջև բարձր աստիճանի անհավասարության ունեցող երկրներում:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղջիկների կրթության վրա ծախսվող գումարներն աշխարհի ամենաարդյունավետ ներդրումն է, սակայն այսօր աշխարհում ապրող 62 միլիոն աղջիկ այդպես էլ դպրոց չի հաճախում:
Զարգացող երկրներում ամեն օր 18 տարին չլրացած մոտ 47.700 աղջիկ է ամուսնանում:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը ողջ աշխարհում դեռահաս աղջիկների մահվան թիվ մեկ պատճառն է, իսկ երկրորդ ամենատարածված պատճառը՝ ինքնասպանությունը:
Յուրաքանչյուր 10 րոպեն մեկ բռնության արդյունքում մեկ դեռահաս աղջիկ է մահանում աշխարհում:
10-ամյա աղջիկները ենթարկվում են անիրավահավասարության հետ կապված չարաշահումների, ինչպիսիք են մանկահասակ տարիքում ամուսնանալը, կանանց սեռական օրգանների խեղումը, պարտադրված կամ հարկադիր սեռական կապը, անցանկալի հղիությունը կամ կրթությունից զրկելը։
Միջնակարգ դպրոցից դուրս մնացող աղջիկների մեկ երրորդը մանուկ հասակում է ամուսնանում, որը նաև լրացուցիչ ծախսեր է պարտադրում հասարակությանը՝ բնակչության ավելի մեծ աճի և կանանց ցածր աշխատավարձերի պատճառով:
10 փաստ ամբողջ աշխարհից
Հնդկաստանը դեռահասների հղիության, միջնակարգ դպրոցից դուրս մնալու բարձր ցուցանիշների և երիտասարդ կանանց գործազրկության պատճառով տարեկան կորցնում է 56 միլիարդ դոլարի պոտենցիալ եկամուտ:
Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, տարածաշրջանային մակարդակում, 100 աղջկան բաժին է ընկնում 111 տղա:
Ենթասահարային Աֆրիկայում է բնակվում աշխահի դպրոց չհաճախող երեխաների 55 տոկոսը և դեռահասների 52 տոկոսը:
Միայն Նիգերում մանկահասակ ամուսնությունը վերացնելը կարող է 2014-2030թթ․բերել ավելի քան 25 միլիարդ դոլարի եկամուտ:
Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում միջնակարգ դպրոցում յուրաքանչյուր 10 տղային բաժին է ընկնում մոտ 8 աղջիկ:
Մարոկկոյում կամ Կոստա Ռիկայում այսօրվա կրթված, առողջ 10-ամյա աղջիկը կարող է ավելի քան 30.000 դոլար վաստակել մինչև 25 տարեկան հասնելը, քան նրա հասակակիցները, ովքեր միջնակարգ կրթություն չեն ստացել և առողջական խնդիրներ ունեն:
Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանի երկրները միակ տարածաշրջան է, որտեղ ավելի շատ աղջիկներ են գնում միջնակարգ դպրոց, քան տղաներ:
Եթովպիայում դպրոց գնացող յուրաքանչյուր 10 տղային բաժին է ընկնում ընդամենը 6 աղջիկ:
Ենթասահարային Աֆրիկայի որոշ երկրներում 15-19 տարեկան աղջիկների ՄԻԱՎ ձեռք բերելու հավանականությունը հինգ անգամ ավելի, քան տղաներինը:
Ա.Գ.