Տեսախցիկները նկարահանել են Քիմ Քարդաշյանի՝ փարիզյան համարից կողոպտիչների փախուստը (ֆոտո)
LifestyleHôtel de Pourtalès ներխուժած և Քիմ Քարդաշյանին կողոպտած գողերը աննկատ չեն մնացել։ Փողոցում տեղադրված տեսախցիկները նկարել են նրանց փախուստը։ Այդ կադրերը հայտնվել են համացանցում և դարձել քննարկման առարկա։
Տեսանյութում երևում են 5 անձինք, որոնցից երեքը գնում են հեծանիվով, իսկ երկուսը՝ ոտքով։ Նկարահանումը արվել է հոկտեմբերի 3-ին, ժամը 3-ին և վկայում է այն մասին, որ նրանք հյուրանոցում մնացել են 49 րոպե։ Սակայն ոստիկանությունը դեռ չունի կողոպտիչներին հայտնաբերելու հետքեր։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի համարից գողերը տարել էին 10 միլիոն դոլարի զարդեր, իսկ Քիմ Քարդաշյանը դեռ ամբողջությամբ դուրս չի եկել շոկային վիճակից։ Քիմը շարունակում է մնալ տանը, երեխաների հետ՝ հետաձգելով բոլոր միջոցառումները և հանդիպումները։
Այս շաբաթ լրագրողները Քիմ Քարդաշյանի մորից՝ Քրիս Ջեններից հետաքրքրվել էին նրա դստեր վիճակի մասին։
«Ուժեղ ստրեսից հետո մեկ օրում վերականգնվելը անհնար է, դա երկարատև գործընթաց է։ Ես անում եմ ամենը, ինչ կարող է նման իրավիճակում անել մայրը», -պատասխանել էր Քրիսը։

