«Վարդուհու կորստի ցավը ոչ մի կերպ չի խլանում». Արման Աղաջանյանը` Հայաստան վերադառնալու պատճառի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Կինոռեժիսոր, երգիչ և պրոդյուսեր Արման Աղաջանյանը, ով ապրում է ԱՄՆ-ում, այս օրերին Երևանում է: Հայաստան վերադառնալու պատճառի ու այլ թեմաների շուրջ Life.panorama.am-ը զրուցել է Արման Աղաջանյանի հետ:
-Արման, ի՞նչն է այս անգամ Ձեզ բերել Երևան:
-Հոկտեմբերի 15-ին լրացավ իմ շատ լավ ընկեր ու ընկերոջից էլ առավել Վարդուհի Վարդանյանի մահվան 10-րդ տարին և գալուս միակ պատճառն էլ հենց դա էր. Վարդուհու կորստի ցավը ոչ մի կերպ չի խլանում: Եկել եմ հենց այդ օրը, կվերադառնամ հոկտեմբերի 26-ի գիշերը` Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին մասնակցելուց հետո: Նշեմ նաև, որ վերադառնալուս երկրորդ պատճառը իմ ու Վարդուհու «Երանի» տեսահոլովակի թողարկումն էր, որը նկարահանվել էր դեռևս 2005թ-ին, երբ նա ողջ էր:
-«Երանի» տեսահոլովակն արդեն ներկայացված է ու հասցրել է շատերին հուզել: Եթե կադրերը կային դեռ տասը տարի առաջ, ինչո՞ւ որոշեցիք միայն հիմա այն ներկայացնել հանրությանը:
-Այո, այս աշխատանքը նկարահանեցինք «Կորած յար» տեսահոլովակը նկարահանելու ժամանակահատվածում, սակայն այն չհասցրեցինք ներկայացնել, որովհետև սկզբում այլ գործերով էինք զբաղված, իսկ հետո տեղի ունեցավ այդ դեպքը: Նախ` ուզում եմ շնորհակալություն հայտնել երգի հեղինակներին` երգահան, գործիքավորող Կարեն Մարգարյանին, Անիտա Հախվերդյանին, ով գրել է խոսքերը ու նաև Սերգեյ Դավթյանին, ով կատարել է տեսահոլովակի մոնտաժն ու անիմացիան: Նշեմ նաև, որ այս տեսահոլովակը նկարահանումից տասը տարի անց ներկայացնելը մեծ բարդությունների հետ էր կապված. Այն տասը տարի առաջ է նկարահանվել ու որակի առումով զիջում էր այսօրվա պահանջներին: Ի դեպ` ես ու Վարդուհին մի քանի գործեր էլ ունենք, որոնք մի օր կհանձնեմ հանդիսատեսին:
Շարունակությունը` այստեղ: