Բրեդ Փիթը Անջելինա Ջոլիի հետ ամուսնալուծվելուց հետո առաջին անգամ հանդիպել է ավագ որդուն (ֆոտո)
LifestyleԱնջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի որդին՝ Մեդոքսը, որը հրաժարվում էր հանդիպել հոր հետ ինքնաթիռում իրենց վեճից և Ջոլիի հետ ամուսնալուծությունից հետո, այնուամենայնիվ հանդիպել է Բրեդ Փիթի հետ։
Ինչպես նշել է աղբյուրը, Փիթի և Մեդոքսի հանդիպումը կայացել է երեկ, օրվա երկրորդ կեսին, հոգեբանի ներկայությամբ, որի հետ այժմ աշխատում են երկու աստղերը, որպեսզի հեշտ համակերպվեն բաժանման փաստի հետ։ Նշենք, որ Բրեդ Փիթը նախկինում արդեն հանդիպել էր բոլոր երեխաների հետ՝ բացի Մեդոքսից։
Իսկ այսօր հայտնի է դարձել, որ Ջոլին և երեխաները հանդիպել են ԱՄՆ ոստիկանության ներկայացուցիչների հետ, ովքեր փորձում են պարզել՝ արդյոք ճիշտ են Բրեդ Փիթի հասցեին հնչեցրած մեղադրանքները, ըստ որոնց նա վատ է վարվել երեխաների հետ, գոռացել նրանց վրա և անգամ ֆիզիկական բռնություն գործադրել։

