Ստամբուլում կկայանա պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանի գործով դատական նիստը
Общество«Կրոնական արժեքները նվաստացնելու» հոդվածով մեղադրվող պոլսահայ հայտնի լեզվաբան Սևան Նիշանյանի գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատում:
Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Նիշանյանը մեղադրվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ («ժողովրդի մի մասի կրոնական արժեքները նվաստացնելու») հոդվածով` Մուհամեդ մարգարեի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար:
Ստամբուլի, Բուրսայի և Քոնյայի դատարանները առանձին-առանձին դատական գործեր էին հարուցել Սևան Նիշանյանի դեմ 2012 թվականին իր բլոգում կատարած գրառման համար: Ստամբուլի ընդհանուր իրավասության 14-րդ դատարանը պոլսահայ լեզվաբանին դատապարտել էր 13 և կես ամսվա ազատազրկման: Նիշանյանի փաստաբանը բողոքարկել էր որոշումը, ինչից հետո դատարանը որոշում էր կայացրել միավորել տարբեր նահանգներում բացված դատական գործերը: