Դոնբասում մարտից ի վեր 1 500 մարդ է զոհվել. ԵԱՀԿ-ի զեկույց
Международные новости2014 թվականից մարտից ի վեր, երբ Ուկրաինայում սկսվեց հակամարտությունը, Դոնեցկի մարզում գրեթե 1,5 հազար մարդ է զոհվել:
ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Դոնեցկի դիարան և զրուցել դատաբժշկական փորձաքննության բաժնի պետի հետ: Նրա խոսքով՝ ամբողջ Դոնեցկի մարզում մարտի 13-ից մինչև հոկտեմբերի 8-ը զոհվել է 1498 մարդ, այդ թվում՝ 21 երեխա:
Միջազգային կազմակերպության փորձագետները նշել են, որ զոհվածների նույնականացման և թաղման գործընթացը պատշաճ ձևով է կազմակերպվում, իսկ դրա վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը զետեղվում է տվյալների բազայում: