ՀՀ նախագահի անունից կազմակերպվել է ընդունելություն ի պատիվ երևանյան միջազգային խորհրդաժողովի մասնակիցների
ОбществоՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից հոկտեմբերի 21-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը կազմակերպվել է ընդունելություն ի պատիվ ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի կազմակերպած երևանյան միջազգային խորհրդաժողովի մասնակիցների:
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հիմնադրման հանդիսավոր արարողությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է խորհրդաժողովի արդյունքները, միջազգային վերլուծական կենտրոնի կանոնադրական գործառույթները, առաջիկա երկու տարիներին կենտրոնի կողմից կազմակերպվելիք ձեռնարկները՝ ուղղված սահմանադրական մշակույթի զարգացմանը:




