Նույնասեռականների ազատագրման ճակատը մեղադրել է Վալերիայի ամուսնուն հոմոֆոբիայի մեջ
Վերջերս երգչուհի Վալերիան կրկին հայտնվել է սկանդալային պատմության կենտրոնում. ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց միավորող կազմակերպության անդամները մեղադրել են երգչուհուն իրենց հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ։ Բացի այդ, նույնասեռականների ազատագրման ճակատը պահանջել է չինական հայտնի LG ապրանքանիշից խզել իր համագործակցությունը Վալերիայի հետ։
«Չինական LG ապրանքանիշը մի քանի հոմոֆոբ գործիչների ընտրել է որպես Ռուսաստանում իր արտադրանքի գովազդային դեմք։ Նրանք են՝ երգչուհի Վալերիան եւ նրա ամուսինը՝ Իոսիֆ Պրիգոժինը։ Նրանք հայտնի են ոչ միայն իրենց արվեստով, այլեւ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ ունեցած իրենց վիրավորական արտահայտություններով»,- հայտնել է ճակատը։
Այս իրավիճակը փորձել է հարթել Վալերիայի ամուսինը, ով սոցցանցերի իր էջում դիմել է սեռական փոքրամասնություններին եւ հայտնել, որ նա իրեն հոմոֆոբ չի համարում։
«Վերջին շրջանում նկատել եմ, որ ձեր համայնքը բազմիցս ագրեսիվ ու չար «հարձակումներ» է իրականցում երգչուհի Վալերիայի հասցեին. մի կին, ով երեք երեխաների մայր է։ Դուք մեզ անվանում եք հոմոֆոբներ, ուռճացնում այդ սուտը, տարածում միջազգային հանրության շրջանում, բայց մենք դրա հետ ոչ մի կապ չունենք»,- հայտնել է Պրոգոժինը։
Աղբյուրը՝ Ivona