Գորիսում, Կապան-Քաջարան ճանապարհին, Մեղրու լեռնանցքում խիտ մառախուղ է
ОбществоԳորիսի ամբողջ տարածաշրջանում, Կապան - Քաջարան ճանապարհահատվածում, Մեղրու լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 30-50մ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վայք-Սարավան, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածներում, Արագ ածի և Սևանի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղը համեմատաբար թույլ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: