ԱՄՆ պետդեպն անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը
Международные новостиՄիացյալ Նահանգները պատասխանել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի' «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ ցամաքային պայքար սկսելու վերաբերյալ արած հայտարարությանը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, ԱՄՆ պետդեպի խոսնակ Ջեն Պսակին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը:
«Մենք չենք ակնկալում, որ որևէ պետություն միայնակ լուծի Քոբանիի խնդիրը կամ պայքարի այս լայնածավալ սպառնալիքի դեմ: Այդ իսկ պատճառով էլ աշխատում ենք միասին: Իհարկե Թուրքիան էլ իր դերակատարությունն ունի այս հարցում, սակայն մենք ցանկանում ենք նախ և առաջ խոսել նրանց հետ իրենց նպատակների և անելիքների շուրջ»,- հայտարարել է Պսակին:
Նախօրեին Մևլութ Չավուշօղլուն' անդրադառնալով ԻԼԻՊ-ի դեմ գործողություններ իրականացնելու և ահաբեկիչներին զսպելու անհրաժեշտությանը, հայտարարել էր, որ իրատեսական չէ ակնկալել Թուրքիայից միայնակ պայքար նախաձեռնելը իսլամիստների դեմ: