Կոնտե. «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տոնած հաղթանակը նվեր կլինի Աբրոմովիչի համար»
СпортԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հետաքրքիր նվեր է ցանկանում մատուցել ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի 50-ամյակին` «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ առավելության հասնելու տեսքով: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Աբրամովիչն արժանի է նման պատվի, քանզի նվիրված է «Չելսիին»: Ես ու իմ ֆուտբոլիստները ցանկանում ենք «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տոնած հաղթանակը նվիրել նրան: Հասկանում ենք, որ բարդ կլինի, քանի որ մանկունյանցիները շատ ուժեղ են: Այդուհանդերձ, այս հանդիպումը մեզ համար նպաստավոր ժամանակահատվածում է տեղի ունենալու»,- ասել է Կոնտեն:
Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Չելսին» վաղը սեփական հարկի տակ կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»: Ռոման Աբրամովիչն իր հոբելյանական` 50-րդ տարեդարձը կնշի հոկտեմբերի 24-ին: