Մոուրինյու. Ասածս Կոնտեի համար է, ոչ թե ձեզ
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Չելսիից» կրած 0:4 հաշվով պարտությունը:
«Մեզ համար վատ մեկնարկեց խաղը: Մոտ էինք հանդիպման հաշիվը հավասարեցնելուն, սակայն պաշտպանների ևս մեկ սխալից հետո այն դարձավ 0:2:
Մարտավարություն ունեինք, չի կարելի գնդակ բաց թողնել այնպես, ինչպես մենք արեցինք: Հարձակողական մոտեցում էինք ցանկանում ցուցադրել, ցանկանում էինք պահեր ստեղծել, դա ցուցադրինք 0:1 հաշվի ժամանակ: Երկրորդ ու երրորդ գոլերը հակագրոհների արդյունք էին: Եթե մեզ հաջողվեր գոլ խփել, ապա խաղն այլ ընթացք կստանար:
Այն օրերից էր, երբ ոչինչ չանելով առավելություն ես տալիս մրցակիցներին: Աննկարագրելի սխալներ թույլ տվեցինք, անհատական սխալներ ու պատժվեցինք: Երեք միավոր կորցրինք: Մեզ 6 միավոր է բաժանում առաջատարներից, երեքը՝ Չեմպիոնների լիգայի գոտուց: Այսպիսով, մեզ անհրաժեշտ է հաղթել:
Ինչ վերաբերում է «Ստեմֆորդ Բրիջի» մթնոլորտին, ապա այլ բան չէի սպասում: Երկրպագուները նորմալ էին: Ասածս Անտոնիո Կոնտեի համար է, ոչ թե ձեզ»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է «BBC»-ն: