Դոլարը, ֆունտն ու ռուբլին արժևորվել են, եվրոն` արժեզրկվել
ЭкономикаՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հոկտեմբերի 24-ին կազմել է 475,30 դրամ: Այն հոկտեմբերի 21-ին համեմատ արժևորվել է 0,04 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 517,46 դրամ՝ արժեզրկվելով 0,62 դրամով: Բրիտանական ֆունտի փոխարժեքը 581,77 դրամ է, հոկտեմբերի 21-ի համեմատ այն արժևորվել է 0,53 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հոկտեմբերի 24-ին կազմել է 7,64 դրամ` հոկտեմբերի 21-ի համեմատ արժևորվելով 0,01 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 267,57 դրամ, ոսկի՝ 19,346,82 դրամ, պլատին` 14.165,72 դրամ: