Գորիս-Սիսիան ավտոճանապարհին առկա է մառախուղ
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Կոտայքի մարզի Հրազդան, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք գյուղերում ձյուն է տեղում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար: