ՖԻՖԱ-ն տուգանել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային
СпортՖԻՖԱ-ն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային պատժել է երիտասարդ ֆուտբոլիստների տրանսֆերների կանոնակարգը խախտելու համար: Ֆեդերացիան տուգանվել է 220 հազար շվեյցարական ֆրանկ, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը:
ՖԻՖԱ-ն իսպանացիներն կես տարի ժամանակ է տվել երիտասարդների տրանսֆերների համակարգը բարելավելու համար:
Ավելի վաղ նույն խնդիր պատճառով մինչեւ 2018 թվականը տրանսֆերային արգելքով պատժվել էին Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն»: 2014-ին նման իրավիճակում հայտնվել էր նաեւ «Բարսելոնան»: