Կարևորը սխալները չկրկնելն է. Անուշկա Մարգարյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է Անուշկա Մարգարյանը: Երիտասարդ դերասանուհին խոսել է իր երազանքների, ունեցած թերությունների ու ձեռքբերումների, ինչպես նաեւ անձնական այլ թեմաների մասին:
-Անուշկա, ինչի՞ մասին ես երազում:
- Ինչպես շատերը` ես էլ երազում եմ երջանիկ լինել, մտերիմներիս երջանիկ տեսնել. Չէ որ միայն ինքդ քեզ լավ զգալով չես կարող երջանիկ լինել, երջանկությունդ կատարյալ է, երբ մտերիմներդ էլ են երջանիկ: Ինձ համար երջանկությունը պահերով չէ, ինչպես շատերն են ասում, կարծում եմ` կարող ես ուղղակի նայել կյանքիդ, հարազատներիդ ու հետո միայն հասկանալ` արդյոք երջանիկ ես: Թերեւս միայն կյանքիդ վերջին վայրկյանին կարող ես ասել, երջանիկ ես ապրել, թե` ոչ: Ինձ համար այդ գաղափարը շատ հարաբերական է, դա բավարարավածության զգացողություն է, որ միանգամից կարող ես եւ չհասկանալ: Ինձ համար երջանիկ լինելու ամենաբարդ ու միակ ճանապարհը երջանկացնել կարողանալն է:
-Սիրո մասին ամեն մեկն իր պատկերազումներն ունի. քո սերն ի՞նչ գույն ունի:
- Իսկ ի՞նչ է սերը: Գոնե ինձ համար սեր նշանակում է` տալ, տալ ու անվերջ տալ, նվիրվել անմնացորդ: Սերը չի կարող մի գույն ունենալ, այն իր մեջ ներառում է բոլոր գույները, անգամ նրանք, որոնք մեր աչքն ի զորու չէ տեսնել: Այն գունավորից գունավորն է, անհնար է ապրել առանց սիրո: Ինձ համար սերը շատ գլոբալ երեւույթ է` կապ չունի ի՞նչ ես սիրում, կամ ո՞ւմ, կարեւորը` ունակ ես: Այստեղ ամենակարեւորն այն է, որ սիրուդ օբյեկտը սեփական եսդ չէ: Սերն անսահմանաություն է ինչպես տիեզերքը. սիրեք, սիրեք ու էլի սիրեք:
Շարունակությունը` այստեղ: