Լարսի անցակետը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում առկա է մառախուղ:
Շիրակի մարզի Ամասիա, Ախուրյան, Աշոցք գյուղերում, Գյումրի քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Սպիտակ քաղաքներում ձյուն է տեղում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար: