«Հայերի հետ ես ընկերություն արել եմ և անելու եմ առանց որևէ մեկի թուլատվությունը ստանալու»
LifestyleՀայաստանում սիրված հայտնի երգիչ, երգահան Սոսո Պավլիաշվիլին Life գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանել է ադրբեջանցի անհայտ կինոգործչի «խնդրանքը»՝ հրաժարվել Բաքվում նախատեսված բարեգործական համերգից:
«Դուք իմ մասին մի անհանգստացեք: Դա անբանների գործն է, խոսել այն մասին, ինչի մասին իրենք ցանկանում են: Նրանց դեմը ոսկոր գցես, նրանք կկրծեն այն: Ամեն ինչ սկսեց նրանից, որ 80-ականների վերջին մի քանի նողկալի արարածներ՝ նրանք բոլոր ազգերում կան, վերցրեցին դանակները և սկսեցին սպանել կանանց և երեխաներին: Կայցելեմ ես Բաքու թե ոչ, ես չեմ պատրաստվում թուլատվություն հարցնեմ այդ դրամատուրգից, ես նույնիսկ չգիտեմ նա ով է: Նա հայտնի է դառնում, ինչի կապակցությամբ ես նրան շնորհավորում եմ: Թող գոնե մեկ շիշ կոնյակ ինձ նվիրի դրա համար: Թող գա իմ համերգին, ես մեծ ուրախությամբ նրան հրավիրում եմ: Ես խաղաղության մարդ եմ: Ես ընկերություն եմ արել մարդկանց հետ ոչ իրենց հավատնքի և ազգությամբ համար, այլ նրանց արարքների», հայտարարել է Սոսո Պավլիաշվիլին:
«Հայերի հետ ես ընկերություն արել եմ և անելու եմ առանց որև է մեկի թուլատվությունը ստանալու», հավելել է նա: