5 հուզիչ պատմություններ մարդկանց բարության և հոգատարության մասին
Lifestyle
Երբ անտառային մեծ հրդեհի պատճառով ամբողջովին վերացավ Ֆորտ Մակ-Մուրեյ քաղաքը, կառավարությունը հրաման արձակեց արագ տարհանել քաղաքի բնակչությանը: Նրանք պետք է լքեին Ֆորտ Մակ-Մուրեյն ինքնաթիռներով: Սակայն միանգամից հարց առաջացավ. իսկ ի՞նչ անել տնային կենդանիների հետ: Նրանց բոլորին հերթով դուրս բերելը քաղաքից թանկ և ծանր աշխատանք էր, իսկ կենդանիներին այրվող քաղաքում թողնել ոչ մի բնակիչ չէր ցանկանում: Ավիաընկերություններից մեկի ղեկավարությունը այցելեց բնակիչներին և համաձայնվեց բոլոր կենդանիներին տեղափոխել ինքնաթիռներով՝ առանց ավելորդ թղթաբանությունների:

ԵՎՐՈ 2016: Եզրափակիչ խաղ: Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականների միջև խաղն ավարտվում է 1:0՝ հօգուտ պորտուգալացիների: Եվ այստեղ անգամ «ամենատղամարդկային» երկրպագուները, որոնք համոզված էին, որ Ֆրանսիան է հաղթելու, չկարողացան զսպել արցունքները: Իրականում ոչ մի արտասովոր բան չկա, սակայն միայն պատկերացրեք, Պորտուգալիայի հավաքականի մի փոքրիկ երկրպագու մոտեցել է Ֆրանսիայի հավաքականի երկրպագուին և մխիթարել նրան: Այս կադրը ֆիքսել են շատ հեռուստաընկերությունների տեսախցիկներ, և այն իսկական սենսացիա է դարձել համացանցում: Այստեղից կարելի է հետևություն անել, որ սենսացիան միայն չի նշանակում սկանդաներ, կեղտ և արյուն: Երբեմն միլիոնավոր մարդկանց ուշադրություն գրավելու համար անհրաժեշտ է ուղղակի մի փոքր բարություն և մարդկայնություն:

Աղբատար մեքենաների վարորդներից հավանաբար բոլորը կարծում են, որ իրենց աշխատանքը կեղտոտ է և տհաճ: Եվ շատ իզուր, որովհետև յուրաքանչյուր աշխատանքի մեջ կարելի է գտնել մի շարք հաճելի պահեր: Օրինակ՝ աղբատար մեքենայի մի վարորդ, որը բնակվում էր Ամերիկայում, ամեն հինգշաբթի շտապում էր նույն տան մոտ, որպեսզի ուղղակի տեսնի մի փոքրիկ աղջնակի՝ Բրուքլին անունով: Վերջինս, ամեն անգամ վարորդին տեսնելով, պարզում էր ձեռքը դեպի նա և քթի տակ մի քանի բառ մրթմրթում, իբր թե բարևում է: Բախտի բերմամբ թե պատահմամբ աղջնակի ծննդյան օրը հենց հինգշաբթի է: Նա մայրիկին խնդրել է, որ իր սիրելի վարորդը գոնե մի քանի րոպեով հյուր գա, որպեսզի աղջնակը նրան թխվածք հյուրասիրի: Եվ մայրիկն իրականացրեց իր երեխայի ցանկությունը: Ինքը՝ վարորդն անգամ չկարողացավ զսպել արցունքները:

Առաջին հարցը, որ տվել է Սքոթ Դանը կոմայից դուրս գալուց հետո, սա է եղել. «Ի՞նչ օր է այսօր»: Պատասխանը ստանալուց հետո ասել է. «Ինչպե՞ս: Մի՞թե բաց եմ թողել Վերջին զանգի միջոցառումը»: Սքոթի՝ ոտքի կանգնելուց անմիջապես հետո դպրոցի տնօրենը հանդիպման է կանչել նրան: Դպրոցում տղային սպասվում էր զարդարված սրահ, երաժշտություն և միաժամանակ բաժանում էին հավաստագրերը: Եվ այս ամենը միայն Սքոթի համար: Ինքը՝ տնօրենն ասել է. «Ես գտնում եմ, որ յուրաքանչյուրը պետք է ունենա այդ զգացողությունը՝ կանգնել համադասարանցիների առջև և ստանալ սեփական հավաստագիրը: Չէ՞ որ դա շրջադարձային օր է բոլորիս կյանքում, նոր էտապի սկիզբ»:

Ամազոնի ջունգլիներում Բրազիլիայի հատուկջոկատայինները փոքրիկ յագուար են գտել: Նա հազիվ էր կենդանի մնացել, և ջունգլիներում մնալը մեծ վտանգ էր հանդիսանում նրա կյանքի համար: Զինվորները կենդանուն իրենց հետ են վերցրել՝ մտադրություն ունենալով որոշ ժամանակ անց բաց թողնել: Սակայն որոշ ժամանակ անց հասկացել են, որ, միևնույն է, յագուարը շատ թույլ է ազատություն դուրս գալու համար: Այդ իսկ պատճառով տեղական իշխանությունները թույլատրել են կենդանուն մնալ զինվորների մոտ: Ջիկիտայ անունով յագուարն այսօր դարձել է գնդի հավատարիմ անդամ և ապրում է այն մարդկանց շրջապատում, ովքեր փրկել են իրեն: