Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բելառուս
ЭкономикаՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հոկտեմբերի 27-ին կմեկնի Բելառուս` Մինսկում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով:
Այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղա դրված է կառավարության e-gov.am կայքում:
Պատվիրակության կազմում կլինեն ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և այլք: