Brent տեսակի նավթի գինը 50 դոլարից նվազել է
ЭкономикаԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,57 տոկոսով՝ հասնելով 49.98 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,56 տոկոսով՝ հասնելով 49,18 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հայտնում է Gazeta–ն։