«Փյունիկը» հաղթեց Գյումրիում, «Արարատն» ընդհատեց պարտությունների շարքը
СпортՀայաստանի Բարձրագույն խմբի 11-րդ տուրում Երեւանի «Փյունիկը» Գյումրիում նվազագույն հաշվով առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ: Հյուրերի հաղթական գոլն առաջին խաղակեսի վերջնամասում խփեց Արթուր Քարտաշյանը:
Օրվա մյուս խաղում «Բանանցը» եւ «Արարատը» բաժանվեցին գոլազուրկ ոչ ոքիով: «Արարատը» պարտվել էր Հայաստանի առաջնության նախորդ 5 խաղերում:
«Շիրակը» 21 միավորով առաջատարն է, բայց այս տուրում գյումրեցիներին կարող է շրջանցել 19 միավոր ունեցող «Ալաշկերտը», որը հոկտեմբերի 27-ին կմրցի «Գանձասար-Կապանի» հետ: «Փյունիկը» 18 միավորով երրորդն է:
Հայաստանի առաջնություն, 11-րդ տուր
«Շիրակ» - «Փյունիկ»՝ 0:1
Արթուր Քարտաշյան, 41
«Բանանց» - «Արարատ»՝ 0:0