Փոլ Մերսոն. Մխիթարյանը պետք է խաղա, նա ՄՅՈւ-ի լավագույն ֆուտբոլիստն է
СпортԱնգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Sky Sports»-ի փորձագետ Փոլ Մերսոնը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների, ինչպես նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին չօգտագործելու մասին:
«Այս «Մանչեսթեր Յունայթեդն» այնքան էլ լավը չէ, դա է իրականությունը: Իբրահիմովիչը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ էր, սակայն նա 35 տարեկան է: Նա եղել է աշխարհի 3-4 լավագույն խաղացողների թվում, սակայն Իբրան այլևս այն չէ: Նույնիսկ Լիոնել Մեսսին 35 տարեկանում չի լինի աշխարհի լավագույն ֆուտբոլիստների թվում: Նա չի կարող շաբաթական երկու խաղ անցկացնել:
Մանչեսթերցիները պետք է օգտագործեն Ռեշֆորդին, նա դեռ 19 տարեկան է: Կարծում եմ՝ Ուեյն Ռունին պետք է վերադառնա: Այս պահին չեմ կարծում, որ Մոուրինյուն գոհ է պահեստայինների նստարանից: Եթե նա նստեցնի Զլատանին, ապա կկարողանա հետո դաշտ դուրս բերել նրան»:
Ամբողջական նյութն այստեղ: