Երբեք գլխի չեք ընկնի, թե ինչ են այս մարդիկ հավաքում ճահճում… Իսկ հետո մենք դրանք ուտում ենք… (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleEntertrain.1in.am-ը գրում է.
Մտածե՞լ եք երբևէ, թե ինչպես են հավաքում լոռամրգին (клюквa):
Դրանք հավաքելն իսկական տանջանք է:
ինչ մի քիչ պտուղ հավաքելը մեջքդ բռնվում է, իսկ ձեռքերդ ու ոտքերդ պոկվում են հոգնածությունից:
Այդ դեպքում որտեղի՞ց մեր սուպերմարկետներում այդքան լոռամրգի:

Պարզվում է, որ ներկայումս դրա հավաքումը մեխանիկական է դարձել, իսկ գործընթացը՝ անչափ անսովոր:
Լոռամրգին ավտոմատացված եղանակով հավաքելու համար այն աճեցվում է հատուկ պլանտացիաներում:

Դրա դաշտերը նման են բրնձի դաշտերին:
Դրանք ամրացված են հողե պատնեշներով, որոնք հուսալիորեն պահում են ջուրը այդ պլանտացիաներում:

Երբ լոռամրգին հասունանանում է, պտուղը ջրից թեթևանալով բարձրանում է ու սկսում լողալ մակերեսին:

Բերքը հավաքելու համար հարկավոր է ջուրը «հարել» կոմբայններով:

Արդյունքում՝ հասուն պտուղները պոկվում են ցողունից ու հեշտ դարձնում հավաքման գործընթացը:


