ԵԱՏՄ-ն Եվրահանձնաժողովից կառուցողական պատասխան է ակնկալում համագործակցության վերաբերյալ
ЭкономикаԵվրասիական տնտեսական միությունը եւ Եվրամիությունը կարող են կառուցողական համագործակցություն հաստատել, բայց Բրյուսելն առայժմ հրաժարվում Է շփումներից:
Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Վասիլի Նեբենզյան՝ ելույթ ունենալով Բելառուսի ԱԳ նախարարության եւ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից համատեղ կազմակերպված միջազգային խորհրդաժողովում:
«Մենք վաղուց ենք հորդորում եվրամիությանը՝ համատեղ աշխատանք սկսել միասնական տնտեսական տարածքի ձեւավորման շուրջ: Մենք դեռեւս Եվրահանձնաժողովի կառուցողական պատասխանն ենք ակնկալում ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ երկխոսության հաստատման վերաբերյալ առաջարկություններին»,- նշել Է նա:
«Մենք դեռեւս պատասխան չենք ստացել Բրյուսելում բարձր մակարդակի միջազգային խորհրդաժողով անցկացնելու առաջարկությանը՝ նպատակ ունենալով մեր ինտեգրացիոն միավորումների գործունեության համաձայնեցումն ու զուգորդումը»,- հայտնել Է Նեբենզյան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: