Այս ըմպելիքը կպաշտպանի լյարդը
LifestyleԱռողջ լյարդ ունենալու համար անհրաժեշտ է 2 բան՝ առողջ սնունդ և առողջ ապրլակերպ։ Սակայն ժամանակակից աշխարհում այս երկուսն այնքան էլ հեշտ չէ պահել, որքան թվում է։ Մենք հաճախ ստիպված ենք լինում ուտել արագ և անառողջ սնունդ, քանի որ ժամանակ չենք ունենում տանը ճաշ պատրաստել, որի պատճառով էլ օրգանիզմը սկսում է ծանրաբեռնվել տոսքիններով։
Լյարդը պետք է պաշտպանված լինի մշտապես, քանի որ նրա գործունեությունը վճռորոշ է օրգանիզմի համար։ Լյարդը առողջ պահելու համար անհրաժեշտ է այն հաճախ թունազերծել։
Լյարդն այս պրոցեսի կարիքն ունի, քանի որ նրա գործառույթն է մաքրել օրգանիզմը և դուրս բերել վնասակար տոքսինները, այլ ոչ միայն օգնել սպիտակուցի կլանմանը։
Այս ըմպելիքն ուղղակի հրաշք է գործում լյարդի համար, որը մաքրում է այն, թունազերծում ու առողջացնում։
Ըմպելիքի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
- կիտրոնի հյութ
- նարնջի հյութ
- 1 բուռ թարմ անանուխի տերևներ
- 1 լիտր ջուր
- Օրգանական մեղր։
Պատրաստման եղանակը
Ջուրը եռացնել, ապա ավելացնել անանուխի տերևները և եռացնել ևս 5 րոպե։ Վերցնել կրակից ու թողնել մի քանի րոպե սառչի, ապա ավելացնել կիտրոնի, նարնջի հյութերն ու մեղրը։
Խմել այն տաք կամ սառը վիճակում։ Այն ոչ միայն մաքրում է լյարդը, այլ նաև բարելավում է մարսողական համակարգի գործունեությունը։