Ереван, 28.Февраль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Архиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Арсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом Европы GlobalSource: Ядерный выбор Армении сопряжен с серьезными долговыми рисками В Гюмри из супермаркета «Вива» в медцентр «Гюмри» доставлено тело 65-летней женщины Автодекларирование и новые исключения в Армении: что можно не указывать в налоговой отчетности КГД Армении— о видах и порогах не подлежащих декларированию необлагаемых налогом доходов В Грузии временно закрыли дорогу, ведущую к границе с Арменией США перебросили в Британию две эскадрильи истребителей для отправки на Ближний Восток Сегодня мы чтим память жертв сумгаитских погромов․ Лидер Движения «Всеармянский фронт» генерал-майор Аршак Карапетян Пейзаж Айвазовского выставят на торги в Москве за 60 млн рублей


Ամբողջ շոու բիզնեսը՝ Վարդուհի Վարդանյանի հիշատակին նվիրված համերգին

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Վարդուհի Վարդանյան՝ հայկական շոուբիզնեսի ամենապայծառ, դրական ու բարի մարդկանցից մեկը, ով արդեն տասը տարի է՝ ֆիզիկապես մեզ հետ չէ։ Նրա ընկերներն այս տարիների ընթացքում ամեն բան անում են, որպեսզի երգչուհու հիշատակը վառ մնա հանրության սրտում։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ կայացավ Վարդուհի Վարդանյանի հիշատակին նվիրված համերգը, որին ներկա էին հայկական շոու բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչները։ BlogNews-ը ներկայացնում է միջոցառման բոլոր մանրամասները։

Համերգին ներկա էր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ Երեկոն վարում էր Ավետ Բարսեղյանը, սակայն միջոցառումը կառուցված էր նոն-ստոպ ձևաչափով։ Որքան էլ Վարդուհու մասին պատմությունները շատ են, նրա ընկերները որոշեցին այս անգամ ասելիքն արտահայտել միայն երգով։

«Պարադոքսալ մի երևույթ է, երբ երգչուհու մահից տասը տարի անց դեռ կարողանում ենք պրեմիերաներ անել։ Դա անում ենք շնոհիվ իր ընկերների։ Արման Աղաջանյանի համակարգիչը պահում էր տեսանյութ, որը դարձավ տեսահոլովակ և որքան էլ տաօրինակ է հնչում այսօր կարող ենք պրեմիերա ներկայացնել Վարդուհի Վարդանյանից»,- BlogNews-ի հետ զրույցում ասաց Ավետն ու հավելեց, որ զգացողությունները շատ խառն են։ «Ուրախանում ենք, որ ունեցել ենք Վարդուհի, վշտում, որ կորցրել ենք Վարդուհի։ Զգացողությունները շատ սահմանային են։ Մենք վշտացած դեմքով չենք հիշում Վարդուհուն՝ չնայած տրագեդիկ ավտովթար էր։ Երբ բոլորեց իր մահվան տասը տարին, գերեզմաններից գնացինք իրենց տուն։ Անգամ այդ ժամանակ, միևնույն է, այդ ծիծաղը, ժպիտը, պատմությունները մեզ տարան լիովին այլ դաշտ։  Ինքն անգամ իր մահից հետո մեզ թողել է այն ծիծաղն ու ժպիտը, որով ապրում էր։ Ամենակարևորը, որը ես ցանկանում եմ ունենան բոլոր արտիստները՝ ինքն իր վրա ծիծաղելու արվեստն է»,- ավելացրեց նա։

Երգչուհի Սիրուշոն կատարեց «Էսիքզները» Վարդուհու երգացանկից, որն ընդգրկվել է նաև իր երգացանկում և «Մեզ ոչինչ չի բաժանի» հեղինակային երգը, որը տարիներ առաջ գրել էր սիրելի ընկերուհու հիշատակին։

«Այդ շրջանում այս երգն արտահայտման միակ ձևն էր։ Բոլորը գիտեն՝ Վարդուհին ինչ մեծ դեր ունի իմ կյանքում։ Նա այնքան պայծառ մարդ էր՝ բառի ամբողջ իմաստով, որ նրան հիշելիս, կրկին ապրում ես այդ դրական զգացողությունը։ Այնքան լուսավոր էր, որ հիշելիս ակամայից ժպիտ է առաջանում դեմքիդ, միաժամանակ՝ թախիծ։  Երբևէ հանդիպածս ամենադրական մարդկանցից էր։ Այնքան հիշողություններ ունեմ նրա հետ կապված։ Երկար տարիներ գրեթե ամեն օր միասին էինք։ Մենք անընդմեջ ծիծաղում էինք, չգիտեմ նույնիսկ ինչի վրա էինք այդքան ծիծաղում։ Օրուգիշեր աշխատում էինք... դրանք հայկական երգարվեստում դժվար տարիներն էին, երբ ես էլ էի դեռ նոր ճանապարհ հարթում։ Ամեն օր համերգների ու հյուրախաղերի էինք։ Եղել են դեպքեր, որ ստուդիայում աշխատել ենք մինչև լուսաբաց կամ մեքենայով երկար ճանապարհներ ենք գնացել։ Անքուն շատ գիշերներ ունեցել միասին, սակայն մի վայրկյան անգամ վատով չեմ հիշում այդ ամենը, ու դա նաև իր շնորհիվ էր»,- հետնաբեմում պատմեց Սիրուշոն ու հավելեց,- ուրախ եմ, որ այսքան մարդ հավաքվել և եկել է իրեն տոնելու։ Նա այնպիսի մարդ էր, ում պետք է տոնել, միշտ լավ էմոցիաներով հիշել։ Հուսով եմ՝ կկարողանամ հանդիսատեսին փոխանցել այն էներգիան, որն ինքն էր կարողանում փոխանցել։

Սիրուշոն իր խոսքում հաճախ ներկայով էր խոսում Վարդուհու մասին։ Սյուզան Մարգարյանն էլ նկատեց, որ մինչև հիմա չեն կարողանում անցյալով խոսել իր մասին. «Ամեն առիթի հիշում ենք իրեն, ինչպես էր՝ ներս մտնում ու ուրախություն բերում։ Վարդուհուն հնարավոր չէր չսիրել։ Նա մարդկային առումով անթերի  տեսակ էր, տաղանդի մասին էլ չեմ խոսում։  Շատ ուժեղ մեջք էր՝ որպես ընկեր։ Շատ ծանր էր կորցնել նման ընկերոջ, հարազատի, նման արտիստի մեր բեմում։ Մենք բոլորովին պատրաստ չէինք։ Մեր ընտանիքում երեքս էլ շատ մեծ սթրես տարանք»։

Երգչուհին շեշտեց, որ Վարդուհին 30 տարեկան էր, բայց բավականին մեծ ժառանգություն է թողել։ «Մենք մասունքների պես դողում ենք այդ ամենի համար և ամեն համերգի համար փորձում ենք  գոնե մեկ պրոմիերա  ներկայացնել։ Այսօր ներկայացնում եք Արման Աղաջանյանի և Վարդուհու զուգերգը։ Նրան սիրող մարդիկ հավաքվեցին և ստեղծեցին այդ սքանչելի տեսահոլովակը։ Մենք փորձում ենք կատարել այն աշխատանքը, որը նա կկատարեր այսօր։ Վարդուհին շատ ասելիք ուներ, փորձում ենք ներկայացնել գոնե մի մասը,- ասաց նա։

Քրիստինե Պեպելյանն էլ հիշեց, որ երբ առաջին քայլերն էր անում Վարդուհին առաջիններից էր, որ բռնեց իր ձեռքը։ «Մեր ընկերությունը սկսվել է դեռ այն ժամանակվանից, երբ դպրոցական էինք։ Վարդուհին շատ ուրախ կերպար էր, բոլորին փորձում էր կոմպրոմիսի բերել, բոլոր կոնֆլիկտների մեջ լուծում էր գտնում։ Իր հետ շատ հեշտ ու ուրախ էր։ Իմ առաջին ելույթները պրոֆեսիոնալ բեմում Վարդուհու մենահամերգներն էին Երգի պետական թառտրոնում, որոնք ինձ համար ճակատագրական էին։  Ո՛չ ես, ո՛չ ինքը երբեք չէինք խնայում տեքստերը մոռանալու մեր կարողությունները։) Բեմում մոռանում էինք երգերի տեսքտերը, սկսվում էր Թութուշի ծիծաղը։ Դա մի աննկարագրելի բան էր, որովհետև երբ նա միանում էր, վերջ... վարակիչ ծիծաղն անցնում էր ինձ ու դահլիճին։ Նույնիսկ եթե հիշեինք բառերը, վերջ, էլ երգը չկար։ Հետո դուրս էր գալիս Գրիգորիչը, ասում էր, ծիծաղեցի՞ք, դե հիմա նորից նորմալ երգեք նույն երգը։)»,- ասաց երգչուհին ու հավելեց, որ շատ լավ հիշողություններ ունի՝ կապված երգչուհու հետ։  «Մենք շատ ենք ճամփորդել իրար հետ, գիշերները չենք քնել, սոված ենք եղել, կուշտ, կռվում էինք, բարիշում, բայց դրանք ուրախ վեճեր էին։ Ամենակարևորն այն էր, որ այդ վեճերում չկար անձնական հարթություն»,- եզրափակեց Քրիստինեն։

                                     

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Частные лица и компании из любой точки мира – всегда желанные клиентыАрхиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Доверие и глобальный охватАрсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом ЕвропыGlobalSource: Ядерный выбор Армении сопряжен с серьезными долговыми рискамиВыбираем лучшие подарки к 8 Марта и оплачиваем через приложение Idram&IDBankВ Гюмри из супермаркета «Вива» в медцентр «Гюмри» доставлено тело 65-летней женщиныАвтодекларирование и новые исключения в Армении: что можно не указывать в налоговой отчетностиКГД Армении— о видах и порогах не подлежащих декларированию необлагаемых налогом доходовВ Грузии временно закрыли дорогу, ведущую к границе с АрмениейВесеннее предложение Ucom: HONOR X7d 5G и ценные подаркиСША перебросили в Британию две эскадрильи истребителей для отправки на Ближний ВостокСегодня мы чтим память жертв сумгаитских погромов․ Лидер Движения «Всеармянский фронт» генерал-майор Аршак КарапетянГосударство на «ара»? Когда заместитель председателя НС забывает о своей должности. «Паст»Предвыборная «благосклонность» к пенсионерам на фоне многомиллионных премий. «Паст»«Не регистрировать и не допускать»: политическая анатомия опасного мышления. «Паст»«Не мойтесь, не купайтесь, не пейте воду — что за «позёрство» такое?» «Паст»Кто станет новыми обвиняемыми по делу «1 марта»? «Паст»Сомнительные «решения» на границе с Грузией: чьи интересы обслуживаются? «Паст»«У меня зазвонил телефон…»: IDBank предупреждает о росте мошенничества по схеме «звонок из банка»Пейзаж Айвазовского выставят на торги в Москве за 60 млн рублейХачанов улучшил свою позицию в рейтинге ATPМишустин: В России в целом находятся около 1 млн. нелегальных иммигрантовUcom признан оператором №1 в Армении с самым быстрым мобильным интернетом и лучшей фиксированной сетью Бессрочные облигации Юнибанка прошли листинг на Армянской фондовой бирже Марукян: Если власти победят, отыграются на пенсионерах за повышение пенсийГубернатор Калифорнии опубликовал мемуарыИран назначил нового посла в ЛиванеСемья Рубена Варданяна: Отказ от апелляции – это не завершение борьбы, а отказ участвовать в фарсеСамолёт авиакомпании American Airlines обстреляли при посадке в КолумбииКакого мнение президента о полномочиях Никола Пашиняна? «Паст»Одна «деревня», тысяча статусов и ноль ответов на реальные вопросы: «Паст»Грузовики стоят на границе, а власть хвастается в Facebook: «Паст»Домашний арест блогера Армена Алексаняна отмененПартия «Гражданский договор» одобрила рукоположение этого священнослужителя? Требуется юридическое и официальное разъяснениеМунат лечится или мультфильм «Рыбка-унывака. Подводное приключение»По инициативе семьи Рубена Варданяна в общине Татев 7 семей из Арцаха получили землю для ведения сельского хозяйстваISNA: Гросси может принять участие в переговорах Ирана и США в ЖеневеСМИ: Подорожание платных парковок – удар по карманам водителей или не просчитанный шаг?WP: США содействовали Мексике в ликвидации главаря наркокартеля CJNGФонд «Музыка во имя будущего» воплотит в жизнь Международную академию-фестиваль «Армянские Виртуозы» Reuters: Иран готов пойти на новые уступки Трампу для избежания удара СШАШахматист Арам Акопян победил на международном турнире «Al-Beruniy» в ТашкентеПять пострадавших в результате стрельбы в Ачапняке до сих пор находятся в больнице Я глубоко убеждён, что только совместными усилиями мы сумеем преодолеть все трудности, стоящие перед Российской Федерацией и Республикой Армения. Аршак КарапетянЕгипет повысит стоимость въездной визыВаагн Хачатурян на что-то намекает Николу Пашиняну? «Паст» Общество опровергает «опровержение» МОНКС: «Паст»Ни шага не делают, ни окончательного ответа не дают: «Паст»CBS: военные США готовы к удару по Ирану 21 февраля