Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները մասնակցել են վարչական շրջաններում քաղաքացիների ընդունելությանը
ОбществоԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջաններում կազմակերպվող քաղաքացիների հերթական ընդունելությանը մասնակցել են քաղաքապետի տեղակալները, Երևանի գլխավոր ճարտարապետը, աշխատակազմի քարտուղարի տեղակալները, քաղաքապետի խորհրդականներն ու վարչությունների պետերը:
Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատ վության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Բարձրացված հարցերի զգալի մասին տեղում տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Իսկ քաղաքապետարանի լիազորություններից դուրս հարցերի դեպքում՝ բնակիչներն ուղղորդվել են համապատասխան իրավասու կառույցներ: Նշենք, որ քաղաքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների` վարչական շրջաններում կազմակերպվող ընդունելություններին մասնակցությունը շարունակական է»: