ԿԺԴՀ-ի առաջնորդը ներկա չի եղել Աշխատանքային կուսակցության տոնին
Международные новости2011 թվականից ի վեր առաջին անգամ, երբ Կիմ Չեն Ընը գլխավորել է ԿԺԴՀ-ն, Հյուսիսային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները չեն հաղորդել ի պատիվ երկրի Աշխատանքային կուսակցության ստեղծման 69-րդ տարեդարձի Կիմսուսանի Արևի հուշապալատ՝ նրա այցի մասին, որտեղ հանգչում են նրա պապի՝ Կիմ Իր Սենի և հոր՝ Կիմ Չեն Իրի աճյունները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշել են Ճապոնիայի և Հարավային Կորեայի ԶԼՄ-ները, 2011 թվականից ի վեր ամեն անգամ ԿԺԴՀ-ի 31-ամյա առաջնորդը հոկտեմբերի 10-ի ուղիղ կեսգիշերին բարձրաստիճան զինվորականների և պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է հուշահամալիր:
Այս տարի ԿԺԴՀ-ի զանգվածային լրատվամիջոցները ոչ մի տեղեկատվություն չեն տալիս Կիմ Չեն Ընի կողմից Կիմսուսանի Արևի հուշապալատ այցելելու վերաբերյալ, ինչը նոր նյութ է տալիս Հյուսիսային Կորեայի ժողովրդի առաջնորդի առողջական վիճակի շուրջ ենթադրությունների համար, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»: