Ռանիերի. Կարծում եմ՝ Վարդին կամ Մահրեզը կստանան ոսկե գնդակը
Спорт«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին Ոսկե գնդակի պայքարում նախապատվությունը տալիս է իր ֆուտբոլիստներ Ջեյմի Վարդիին և Ռիյադ Մահրեզին:
«Ոսկե գնդակի հավակնորդ լինելը մեծ նվաճում է: Չգիտեմ, կստանան նրանք այդ մրցանակը, թե ոչ. ամեն դեպքում, կարծում եմ այդպես, սակայն հաստատ ասել չեմ կարող»,- Ռանիերիի խոսքն է մեջբերել «goal.com»-ը:
Վարդին և Մահրեզը այս տարվա 30 հավակնորդների ցանկում են:
Ոսկե գնդակի մրցանակակիրը հայտնի կդառնա 2018 թվականի հունվարին: