Ֆրանսիայում հայեր են ձերբակալվել. պատճառը հայերի և ռուսների միջև տեղի ունեցած ծեծկռտուքն է
Մարյոյ-լե-Մո քաղաքում չորեքշաբթի երեկոյան հայերի, ռուսների և չեչենների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ երկու տղամարդու են դանակահարել: Այս մասին հայտնել է Agence France-Presse գործակալությունը:
Ծեծկռտուքի ընթացքում երկու ռուս դանակի հարված է ստացել: Ձերբակալվել է 16-50 տարեկան վեց հայ:
Ծեծկռտուքի պատճառները հայտնի չեն ոստիկանությանը: Տեղական ոստիկանությունը զբաղվում է միջադեպի հետաքննությամբ: