Ճարտարապետության և շինանրարության ազգային համալսարանը տոնեց իր 95-ամյակը
ОбществоՃարտարապետության և շինանրարության ազգային համալսարանի 95-ամյակի կապակցությամբ Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսավոր նիստ անցկացվեց:
«Բուհն ապրում է կրթական և գիտական զարգացման ակտիվ կյանքով և մրցունակ է երկրի սահմաններից դուրս:
Վերջին տարիներին կրթական բարոփոխումներ են իրական ացվել, բարեկարգվել են շենքային պայմանները, այլ երկրիների բուհերի հետ համագործակցության շնորհիվ վերազինվել է նաև տեխնիկապես»,- նշեց բուհի ռեկտոր Գագիկ Գալստյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով`նախկին, ներկա և ապագա շինարարները հասարակության հատված են, որը հստակ կատարում է իր պարտականությունները և այդ գործում մեծ ավանդ ունի ՃՇԱՀ-ը:
Միջոցառմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից մեդալներով և պատվոգրերով պարգևատրվեցին Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ:
Ռուսաստանի շինարարների միության առաջին փոխնախագահ Գրիգորի Վերետեննիկովը, ՃՇԱՀ-ի զարգացման գործում Գագիկ Գալաստյանի ներդրման համար նրան շքանշանով պարգևատրեց:
Միջոցառմանը տեսաֆիլմի տեսքով ներկայացվեց ՃՇԱՀ-ի ստեղծման և զարգացման պատմությունը, հնչեցին տարբեր երաժշտական կատարումներ: