«Նեզավիսիմայա» ԲՀԿ-ն ներկայացնում է
БлогԱրթուր Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ինչպես տեսանք երեկ մամուլը ողողված էր գլխավորապես մի անհատի հետ կապված նյութերով ու արտահայտություններով; Երեկ <<մեդիա դաշտի դեմքը>> Գագիկ Ծառուկյանն էր: Հատկապես հետաքրքրական էր նրա հարցազրույցը ռուսական հայտնի <<Նեզավիսիմայա գազետա>> պարբերականին, որտեղ Ծառուկյանը անդրադառնում է Հայաստանում տիրող ներքաղաքական զարգացումներին, ինչպես նաև ՀՀ քաղաքական դաշտում իր ստանձնած դերակատարմանը:
Փորձենք անդրադարձ կատարել քննարկված հարցերին և տալ որոշակի պարզաբանումներ ու շտկումներ ուսումնասիրված ու քննարկաված թեմաների շուրջ:
Նախ, հենց սկզբից, միանգամից պարզ է դառնում, որ հարցազրուցավարը ընդհանրապես տեղյակ չէ ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակին և չի տիրապետում հստակ ու անաչառ ինֆորմացիայի: Այն հարցը, որ <<Հայաստանի տարբեր քաղաքներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ>>, դուրս է իրականության սահմաններից. քանի որ, նախ դրանք բողոքի ակցիաներ չեն, այլ ոչ իշխանական ուժերի կողմից, ինչ որ տեղ նաև պարտադիր կերպով հավաքած մարդիկ են՝ գլխավորապես կուսակցականներ, որոնց միջոցով փորձ է արվում ստեծել անհանգստության ու դժգոհության ալիք: <<Երևանում սպասվելիք բազմամարդ հանրահավաք>>-ի մասով ենթադրություններ անելը արդեն ֆանտաստ ժանրից է. մարդկաց մասնակցությունը անկանխատեսելի, ու անտրամաբանական է ինչ-որ հստակ բան ֆիքսելը: Նշենք ևս մի մոտեցում. ակցիաները, ցույցերը մարդկային հանրահավաքներ անցկացնելը, դրանք դեմոկրատիայի դրսևորման կարևորագույն տարրերից են, ինչը, չնայած, ավտորիտար ռեժիմի պայմաններում ապրող ռուս լրագրողուհու համար դժվար ըմբռնելի է:
Հոդվածում անդրադարձ է կատարվում կառավարությանը ներկայացված 12 կետերին, նշվում է, որ կառավարությունը բավականին ժամանակ ուներ դրանց պատասխանելու, խոսվում է քաղաքական երկխոսության մասին, բայց նկատենք, որ կառավարությունը պատասխանել է 12 կետերին, առանձին ենթակետերի տրվել են լուծումներ, որոշ հարցերի մասին կառավարության ծրագրում արդեն կար և պետք է լուծում ստանան: Ինչ վերաբերվում է երկխոսությանը՝ մոտ մեկ շաբաթ առաջ վարչապետը ԱԺ բարձր ամբիոնից բոլոր ոչ իշխանական ուժերին համագործամցության կոչ արեց՝ նշելով, որ պատրաստ են համագործակցության, ոչ միայն երկխոսության:
Եթե ուշադիր ենք կարդում հոդվածը, ապա շատ թեթևակի ակնարկով խոսվում է ԲՀԿ-ին աջակցող ոչ խորհրդարանական ազդեցիկ ուժերի մասին: Անդրադարձ կատարենք այդ <<ազդեցիկներին>>. նրանցից մեկը՝ ՀԱԿ-ը, չունի ոչ գաղափարախոսություն և ոչ էլ նորմալ կուսակցական բյուրոկրատական համակարգ, համարել ազդեցիկ ուժ հնչում է մառազմատիկ, նրանք հանդես են գալիս միայն իշխանափոխության կոչերով ու ծայրահեղական են վերաբերվում ցանկացած քաղաքական գործընթացի, ազդեցիկ կոչել՝ աբսուրդ է: Թիմային համախմբածություն, հարցին ընդհանրական տեսակետով հանդես գալ, նման տիպի կատեգորիաներ գոյություն չունեն: Դա նորմալ է քանի, որ ՀԱԿ-ը իր մեջ ամփոփում է կուսակցական մի ողջ <<աստղաբույլ>>, իսկ ԱԺ-ում այդ ազդեցիկ ուժը ներկայացված է 7 պատգամավորնեով, որոնցից երկուսը վարած քաղաքականությանը կողմնակից չեն: Քաղաքական հաջորդ <<հսկան>>, ում հետ հանրահավաքային բենեֆիս է կազմակերպում ԲՀԿ-ն, <<Ժառանգություն>>-ն է, մի կուսակցություն որի անդամներից երկուսը հրաժարվեցին մասնակցել հանրահավաքներին, երրորդը իրեն չի համարում կուսակցական՝ անկախ է, իսկ մնացած երկուսը <<Ազատ-դեմոկրատներ> են, այս խառնիճաղանջությանը համարե՞նք ազդեցիկ, դատեք ինքներդ:
Նկատենք, որ լրագրողը Ծառուկյանից փորձում է <<Մայդանական>> ակցիաների մասին ձևակերպումներ լսել, ինչը միանշանակ բացառվում է նրա կողմից, սակայն հարգելինես հիշենք, որ ամեն մի խոշոր հանրահավաք չի վերածվում Մայդանի: Բավականին պռոռուսական դիրքորոշում ունեցող ԲՀԿ-ն իր այս բազմապռոֆիլ հարցազրույցում բացառձակապես ոչ մի կետում անդրադարձ չի կատարում Հայաստանի ԵՏՄ անդամակցության հարցին, հիշենցնենք, որ ԵՏՄ հարցը օրակարգային է, և հարցազրույցը տեղի է ունեցել նախաշեմին:
Թե որքան էր հոդվածը ազդեցիկ և շշմեցուցիչ թողնենք մի կողմ, սակայն եթե ներկայացվում է խնդիրների շարք, ապա դրանք պետք է իրական տեսքով մատուցվեն, այլ ոչ թե սեփական կարծիքին ու մոտեցումներից բխեցվեն: