Ինչպես օգտագործել սոդան մաշկի խնամքի համար
LifestyleԱյժմ արդեն կարող եք հրաժեշտ տալ թանկարժեք բոլոր ապրանքներին, որոնք նախատեսված են մաշկի խնամքի համար։
Այս բնական բաղադրիչը մաշկը կառողջացնի ու փայլ կհաղորդի։ Եվ այդ բաղադրիչը սոդան է, որն արդեն իսկ առկա է տանը։
Հայտնի է, որ սոդան կարող է հրաշքներ գործել խնամքի համար, բարելավել մաշկի ու մազերի որակը։
Ինչպես օգտագործել սոդան
1 թեյի գդալ սոդան մի քանի կաթիլ ջրի հետ խառնելով կարող եք պատրաստել դեզոդորանտ, որը կարելի է քսել թևատակերին ու ոտքերին։
Սոդան խառնել տաք ջրի հետ, որպեսզի ստացվի պինդ զանգված և շրջանաձև շարժումներով այն քսել դեմքի մաշկին։ Լվացվել տաք ջրով։
Այս տարբերակով մաշկից կհեռացնեք մեռած բջիջերն ու կմաքրեք մաշկը։ Այն նաև կբացի մաշկի ծակոտիները։