Մատչելի տարբերակ՝ ոջիլներից ազատվելու համար
LifestyleԲոլոր ծնողները գիտեն, թե որքան անհանգստացնող կարող է լինել ոջիլը։ այն վարակիչ է և հաճախ շատ դժվար է դրանցից ազատվել։
Գլխամաշկի ոջիլները մանր են և սնվում են այունով։
Ոջիլը սովորաբար հանդիպում է դպրոցական երեխաների մոտ ու հատկապես աղջիկների, ովքեր ունեն երկար մազեր։ Չնայած, որ ոջիլն այնքան էլ վտանգավոր չէ, սակայն այն կծում է գլխամաշկը, որն էլ առաջացնում է քոր ու բորբոքում մաշկը։
Շուկայում առկա են բազմաթիվ շամպուններ ու նմանատիպ ապրանքներ, որոնք, սակայն,միշտ չէ, որ արդյունավետ են լինում։
Բարեբախտաբար, կա մի առողջ այլընտրանք, որը կարող է օգնել ազատվել ոջիլից։
Այս միջոցով ոջիլից ազատվելու համար անհրաժեշտ է՝
• Բերանի խոռոչի ողողման համար նախատեսված Listerine
• Ոջիլի սանր
• Սպիտակ քացախ
• Մի քանի սրբիչ
• Ցնցուղի գլխարկ կամ պլաստիկ տոպրակ։
Ինչպես կատարել պրոցեդուրան
1. Երեխայի գլուխը լվանալ Listerine-ով, որպեսզի այն ամբողջույամբ խոնավացած լինի։
2. Գլուխը փաթաթել պլաստիկ տոպրակով ու պահել նվազագույնը 1 ժամ։
3. Այնուհետ զգուշորեն հեռացնել տոպրակը։
4. Երեխայի գլուխը լվանալ քացախով ու կրկին ծածկել մեկ այլ տոպրակով ու պահել ևս 1 ժամ, որը կսատկացնի ոջիլի ձվերը։
5. 1 ժամ անց հանել տոպրակն ու գլուխը լվանալ սովորական շամպունով։
6. Լվանալուց հետո մազերը սանրել ոջիլի սանրով։
Ողջ պրոցեդուրան տևում է մի քանի ժամ, սակայն սա առավել արդյունավետ ու անվտանգ է, քան քիմիական միջոցները, որոնք կարող են անցնել երեխայի արյան մեջ։