Ереван, 01.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Փարիզյան համաձայնագրի շրջանակում Հայաստանի ստանձնած հանձնառությունների կատարման նոր փուլ է մեկնարկել

 ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է «ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի  երկրորդ զեկույցի պատրաստում» (ՄԱԶԾ-ԳԷՖ) ծրագրի մեկնարկային աշխատաժողովին:

Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրվող  20 միլիոն դոլար դրամաշնորհային ծրագրի հաստատումով  մեկնարկել է ներդրումային ուղղվածության նոր ծրագրերի իրականացման փուլը, որը  կնպաստի հանրապետությունում նոր տեխնոլոգիաների ներդրմանը և վտանգավոր արտանետումների կրճատմանը: Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի  երկրորդ զեկույցի պատրաստումն այս անգամ դիտարկվում է նաև այդ գործընթացների համատեքստում:

Հաղորդագրությունը և զեկույցը բխում է Փարիզյան համաձայնագրի ընդունումից, որով աշխարհի բոլոր երկրները համաձայնության են եկել` միատեղված ու փոխհամաձայնեցված ջանքերով զսպել մթնոլորտի գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական շրջանի միջին ջերմաստիճանի նկատմամբ 2 աստիճանից ցածր, միաժամանակ հնարավորինս ձգտելով մոտ 1.5 աստիճանի:

Փարիզյան համաձայնագրով սահմանված  պարտավորությունների կատարումը զարգացող երկրների, այդ թվում Հայաստանի համար կմեկնարկի 2020թ.-ից, և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Գլոբալ էկոլոգիական ֆոնդի ֆինանսավորմամբ կլիմայի փոփոխության մասին մեր երկրի 4-րդ ազգային հաղորդագրության ու երկրորդ երկամյա զեկույցի պատրաստումը պետք է դիտարկվի որպես Փարիզյան համաձայնագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած հանձնառությունների կատարման  ու հաշվետվայնության  նախապատրաստական գործընթաց, որի ընթացքում ի թիվս այլ միջոցառումների` պետք է ձևավորվեն այն բոլոր մեխանիզմները, որոնք թույլ կտան Հայաստանին պատշաճ կերպով իրականացնել իր հանձնառությունները:

Բացելով համաժողովը և ողջունելով հյուրերին` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը խոսքը փոխանցել է ՀՀ բնապահպանության նախարարին:

Նախարար Արծվիկ Մինասյանը  ողջունելով հանդիպմանը ներկա Կլիմայի փոփոխության միջգերատեսչական խորհրդի անդամներին և հյուրերին` շեշտել է, որ Հայաստանն իր հանձնառությունը քաջ գիտակցում է  Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում և  պատրաստ է իր ողջ կարողություններով ներգրավվել այն բոլոր հնարավոր գործողություններում, որոնք կբերեն թե միջազգային, թե տարածաշրջանային և թե ազգային մակարդակներում կլիմայի գլոբալ փոփոխություններով պայմանավորված հարմարվողականության գործողությունների ձեռնարկմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի բարելավմանը:

«Ես ուզում եմ ընդգծել, որ ջերմոցային գազերի արտանետման կրճատման կամ սահմանափակման պարտավորությունները, որոնք Հայաստանը ստանձնել է և որոնք մեզնից պահանջելու են էական ձեռնարկվելիք գործողություններ, ենթադրում է նաև միջազգային ակտիվ համագործակցություն և ֆինանսական աջակցություն: Առանց ֆինանսական աջակցության որևէ երկիր չի կարող այդ գործողությունները ձեռնարկել: Բայց նաև շատ կարևոր է, որ այդ ֆինանսական աջակցությունը լինի շատ նպատակային, երկարաժամկետ և ըստ էության նպատակաուղղվի ապահովելու կայուն զարգացում:

Մենք հաճախ մեր պրակտիկայո ւմ հանդիպում ենք դեպքերի, և որպես կանոն այդ դեպքերը շատ են, երբ բնապահպանությունը և տնտեսությունը հակադրվում են իրար: Մինչդեռ մեր խնդիրն է, որ ոչ թե հակադրենք այս երկու կարևորագույն ոլորտները, այլ իրար լրացնելով առաջ գնանք:

Իսկ դա նշանակում է, որ պետք է վերանայենք մեր մոտեցումները, վերանայենք մեր տնտեսական-սոցիալական քաղաքականությունները, որի հիմքում պետք է լինի շրջակա միջավայրը: Ցանկացած տնտեսական առաջընթաց ոչինչ է, եթե այն ապահովում է աղտոտված, մարդու կյանքին և առողջությանը վնասող շրջակա միջավայր»,- նշել է Արծվիկ Մինասյանը և հավելել, որ այդ նպատակով պետք է մոտեցումները հիմնարար վերանայել, այդ թվում նաև կանաչ տնտեսության հայեցակարգը, որը դրվել է երկրների զարգացման հիմքում և պետք է միտված լինի  առողջ, վնասակար նյութերից զերծ շրջակա միջավայրում, կայուն տնտեսական համակարգի ձևավորմանը, ինչը կհամապատասխանի կայուն զարգացման հիմնարար նպատակներին:

Իր ողջույնի խոսքում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Քլեր Մեդինան կարևորելով  ծրագրի մեկնարկը` շեշտել է, որ կլիմայի փոփոխության ազդեցությունը գյուղատնտեսության, էներգետիկայի, սոցիալական ոլորտների վրա համակողմանի գնահատման կարիք ունի:

ՄԱԿ ԿՓՇԿ ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը ներկայացրել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի բանակցային գործընթացի վերջին զարգացումները և ազգային հաղորդագրությունների ու երկամյա առաջընթացի զեկույցների պատրաստման նոր պահանջները:

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող  Դիանա Հարությունյանն անդրադարձել է մեկնարկող ծրագրի  հիմնական բաղադրիչներին և աշխատանքային պլանին:

Ելույթներով հանդես են եկել Կլիմայի փոփոխության միջգերատեսչական խորհրդի անդամները:

Ելույթներում արձանագրվել է կլիմայի փոփոխության հիմնախնդրի բազմաճյուղային բնույթը և առնչությունը տնտեսության ու սոցիալական բոլոր ոլորտների հետ: Սրանով է պայմանավորված, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը, որպես Հայաստանում կոնվենցիայի իրականացման լիազոր մարմին, մեծ կարևորություն է տալիս միջգերատեսչական սերտ համագործակցությանն ու համակարգմանը, քաղաքացիական հասարակու­թյան մասնակցությանն ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը: 

Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году