Մեկնարկեց հրաձգության «Պատանի Հրաձիգ» մրցաշարը
СпортԵրևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց հրաձգության «Պատանի Հրաձիգ» մրցաշարը:
«Մրցաշարն անց է կացվում արդեն իսկ 10-րդ տարին անընդմեջ ՀՀ կրթության և գիտության նախարարության միջնորդությամբ:
Մրցմանը մասնակցում է գրեթե 60 մարզիկ, որոնց թիվը տարեց տարի գնալով ավելանում է: Նպատակն է զարգացնել այս մարզաձևն արդեն իսկ պատանի տարիքի երեխաների շրջանակներում»-, նշեց Հրաձգության Հանրապետական մարզադպրոցի տնօրեն Արմեն Հայրապետյանը:
Մրցաշարն անց է կացվելու Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում Հոկտեմբերի 28-30-ը: Մասնակցում են մոտ 70 մարզիկներ: