Ереван, 29.Апрель.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20 Артур Аванесян («Кандаз») объявил голодовку «Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехать Украина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском крае Художник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в Венеции В Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои? СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допроса Китай выразил протест США из-за санкций против нефтехимической компании


Բնապահպանական տեսչությունը հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված 13,6 մլն դրամի վնաս

Экономика

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից հոկտեմբերի 24-ից 28-ն ընդկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 650 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 13.6 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այդ մասին տեղեկանում ենք նախարարության լրատվական ծառայությունից:

Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտում կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150 հզ. դրամ գումարով և հաշվարկվել է 13.5 մլն դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝ Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրվել է 207 ծառերի ապօրինի հատում, հաշվարկվել է 10 մլն 872 հազ. դրամի բնությանը պատճառված վնաս, իսկ   «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում արձանագրվել է 94 ծառերի ապօրինի հատում: Հաշվարկվել է 2085.0 հազ. դրամի բնությանը պատճառված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից 2 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված ծառերի համար կայացվել է 100 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 319.5 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց Ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված  5 ծառի ապօրինի հատման դեպքի համար  հաշվարկվել է 172.5 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված ծառի համար կայացվել է 50 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար կազմվել է վարչական տուգանքի  4 որոշում՝ 200 հազ. դրամի. որից՝ Երևանի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100 հազ. դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: 

Փայտանյութի ապօրինի տեղափոխման ոլորտում կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100,0հազ.դրամի և հաշվարկվել է 72 hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝ Բնապահպանական պետական տեսչության և ՀՀ ոստիկանության համատեղ իրականացրած ստուգայցերի և շրջայցերի ժամանակ արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 40 դեպք: Վերոհիշյալ դեպքերով շրջակա միջավայրին հասցված վնասը հաշվարկվում է:  

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազ. դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 72  հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում 70 հազ. դր. գումարով: Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ձկան ապօրինի որսի դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70 հազ. դրամի վարչական տուգանքի  որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժինը իրականացրել է վարչական վարույթ «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ից ստացված 33 գլուխ խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման փաստի վերաբերյալ նյութերի հիման վրա: Նշանակվել է 50 հազ. դրամի  վարչական տուգանքի  որոշում և  հաշվարկվել է 6.6հազ.դրամի բնությանը հասցված վնաս:

Բնության հատուկ պահպանվող տարածքների ուղղությամբ Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է Սևանա լճից դուրս բերված ավազ: Իրականացվել է վարչական վարույթ` նշանակվել է 80 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 18 հազ. դր. գումարի բնությանը պատճառված վնաս:  

Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 94 հատ /60,7 կգ/ «սիգ»  տեսակի ձուկ, 13 հատ ձկնորսական ցանց և 54 հատ/12,4կգ/ «կարաս» տեսակի ձուկ, որից՝ Գեղարքունիքի տարածքային բաժինը հայտնաբերել և առգրավել է 37 հատ/6.3կգ/ «կարաս» տեսակի թարմ ձուկ: Առգրավված ձուկը հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ: «Սևան ԱՊ» ՊՈԱԿ–ի հետ համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում առգրավվել է 13 հատ ձկնորսական ցանց:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել է 14 հատ /9.0 կգ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:

Երևանի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է ձկան ապօրինի որսի 6 դեպք: Առգրավված  34կգ/45հատ/ «սիգ» տեսակի ձուկը նվիրաբերվել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրին:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կատարած շրջայցերի արդյունքում առգրավվել է տիրազուրկ  17.7կգ/35/հատ «սիգ» տեսակի ձուկ, որը առգրաված 6.1 կգ /17/ հատ «կարաս» տեսակի ձկան հետ միասին հանձնվել է «Թռչունյան տուն» երեխաների խնամքի կենտրոնին:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.1 մլն. դրամ:

Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войны«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаДень памяти и скорби: обращение Константина ЗатулинаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме Пентагона«Элита на экспорт:» пока Пашинян сокращает армянские вузы, его дети учатся в Европе Захарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмы