Ընտրում ենք կոշիկներ ձմեռային սեզոնի համար (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Ճիշտ ընտրված կոշիկը հատկապես ձմեռային սեզոնին կարող է լուծել մի շարք խնդիրներ՝ ստեղծել հարմարավետության և ապահովության զգացում: Այնպես որ, այսօր Wnews.am-ը կփորձի պատասխանել հետևյալ հարցին. ինչպես ընտրել կոշիկներ ձմեռային սեզոնի համար:
Ձմեռային կոշիկների դեպքում շատ կարևոր է տակացուն: Այն պետք է լինի հաստ , ցանկալի է` ռելիեֆային, ճկուն, որպեսզի ապահով լինի սառած փողոցներով քայլելը: Սա չի նշանակում, որ պետք է ընտրել բացառապես կոպիտ, սպորտային կոշիկներ, վերջին շրջանում շատ դիզայներներ առաջարկում են ռելիեֆային տակացուներով նուրբ բոտիլիոններ, բարձրակրունկներ: 2016-2017 Ա/Ձ սեզոնին ակտուալ կլինեն պլատֆորմով կոշիկները, որոնք շատ հարմարավետ են ձմեռային սեզոնի համար: Michael Kors, Moncler, Stella McCartney -ին իրենց հավաքածուներում օգտագործել են պլատֆորմով զամշե բոտիլիոններ՝ շագանակագույնի բոլոր երանգներով:


Եթե ամենուր ձյուն է և ջերմաստիճանը -20 աստիճան, ապա լավագույն ընտրությունը նոր սերնդի UGG-երն են, դրանք նույնքան հարմարավետ են, որքան իրենց նախորդները, բայց ավելի ոճային տեսք ունեն:

Բարձրակրունկների սիրահարները կարող են ընտրել հաստ կրունկներով բոտիլլիոններ, որոնք ակտուալ են արդեն մի քանի սեզոն: Ձմեռային սեզոնին ցանկալի է խուսափել բարակ կրունկներից:



Սուր ծայրով կոշիկները ակտուալ կլինեն նաև ձմռանը: Սուր ծայրով բոտֆորտներ, բոտիլիոններ՝ կաշվե և զամշե, շագանակագույն, մոխրագույն, մանուշակագույն:



Եթե խոսենք գույների մասին, ապա դասական երանգների կողքին այս սեզոնն հաճախ կարելի է տեսնել կապույտ, դեղին, մանուշակագույն, նարնջագույն, երանգների ձմեռային կոշիկներ : Այս երանգները հատուկ չեն ձմեռաին սեզոնին, բայց դիզայներները որոշել են ավելի գունեղ դարձնել իրենց Ա/Ձ հավաքածուները:

Մենք առանձնացրել ենք նաև street style լուսանկարներ ձմեռայյին ակտուալ թրենդներով:












