Արամ Համբարյանը Սպիտակ տանը կարևորել է գաղթականներին ընդունելու գործում միջազգային աջակցությունը Հայաստանին
ОбществоԱմերիկայի Հայ Դատի հանձնախումբը Սպիտակ տանը մասնակցել է Մերձավոր Արևելքի քրիստոնյաների անվտանգության ապահովման ջանքերին նվիրված քննարկումներին: Ինչպես տեղեկանում ենք Հայ Դատի հանձնախմբից, ԱՄՆ կառավարությունը քննարկումներին ներկայացրել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ օգնական Մելիսա Ռաչերզը, Պետքարտուղարի կրոնական փոքրամասնությունների հարցերով հատուկ խորհրդական Նաքս Թեյմզը և ԱՄՆ ազգային ապահովության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Քննարկմանը մասնակցել են նաև ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը և Քրիստոնյա փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Խորհրդակցության ընթացքը շեշտը դրվել է քրիստոնյա և այլ փոքրամասնություններին պատկանող քաղաքացիների պաշտպանության, փախստականներին անմիջական աջակցություն ցուցաբերելուն և անվտանգության գոտիներ ստեղծելուն վերաբերող հարցերին:
Արամ Համբարյանը շեշտել է, որ հայության համար Հայաստանը մնում է ապահով ապաստարան և ավելացրել, որ ՀՀ-ն արդեն իսկ հյուընկալել է 20 հազար գաղթականի: Համբարյանը կարևորել է ամերիկյան կողմի և միջազգային հանրության աջակցությունը ՀՀ-ին` ավելի մեծ թվով գաղթականներ ընդունելու գործում: