Ճարտարապետաշինարարական համալսարանում բացվել են նոր լաբորատորիաներ
ОбществоՃարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) 95 ամյակի շրջանակում արտերկրից ժամանած պատվիրակության ներկայությամբ համալսարանում հանդիսավոր կերպով բացվել են նոր լաբորատորիաներ։
Ինչպես տեղեկանում ենք ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը, միջազգային ծրագրերի արդյունքում, համալսարանի, ինչպես նաև գործընկերների աջակցությամբ բացվել են արդի սարքավորումներով հագեցված ճարտարապետական երեք ստուդիա, ինչպես նաև շին նյութերի, շինարարական կոնստրուկցիաների, ջերմագազամատակարարման և օդափոխության, հիդրավլիկայի, գրունտների մեխանիկայի լաբորատորիաներ։ Բոլոր լաբորատորիաները վերանորոգված են և կահավորված ուսումնական գործըթացի համար անհրաժեշտ գույքով և սարքավորումներով։
Տեխնիկապես հագեցված լաբորատորիաների հիմնումը ՃՇՀԱՀ-ի հիմնական քաղաքականություններից մեկն է, որը բխում է կրթության և գիտության որակի աննդմեջ զարգացման ռազմավարությունից։